fbpx

Արսեն Ջուլֆալակյանը հետաքրքիր մանրամասներ բացահայտեց մեկնաբանման առաջին փորձառության մասին

Ինչպես հայտնի է, ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը United World Wrestling-ի (ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) հրավերով մեկնաբանում էր Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հունգարիայում VNews.am-ի թղթակցի հետ զրույցում Արսենը պատմեց, որ մեկնաբանելու առաջարկը ստացել էր 2 ամիս առաջ և խոստովանեց, որ սկզբում մերժել էր, քանի որ մտադրություն ուներ մասնակցելու ԱԱ-ին, սակայն ավելի ուշ մեր ընտրանու կազմում փոփոխություններ էին տեղի ունեցել և 2014 թ․ աշխարհի չեմպիոնը հանձն էր առել նոր մարտահրավերը։

«Այս պահին սա ընդամենը փորձ էր և նպատակ չկա անցնել նման աշխատանքի։ Զգուշացրի UWW-ին, որ շարունակում եմ ակտիվ սպորտը, որպեսզի սովորություն չդառնա (ծիծաղում է-խմբ)։ Նրանք են նշում, որ շատ բարդ է գտնել մարզիկի, որը և՛ գործող է, և՛ մեկին, որը կկարողանա խոսել, և՛ ով տիրապետում է այդ ամբողջ անցուդարձին և՛ ամենակարևորը կկարողանա անգլերենով շարադրել մտքերը։ Հետաքրքիր մի դեպք էլ եղավ՝ Match TV-ից էլ խնդրեցին իրենց համար էլ մի անգամ մեկնաբանել, ասացի կներեք, բայց 2 լեզվով ամբողջը կխառնեմ իրար»։

Սակայն, ինչպես ցանկացած աշխատանք, ուղիղ եթերով մեկնաբանումը, այն էլ միջազգային լսարանի համար, պահանջում է որոշակի հմտություններ և կարողություններ։

«Պետք է խոստովանեմ, որ շատ հետաքրքիր էր, նորություն էր, բայց միաժամանակ բավականին աշխատատար էր, նախ պետք էր լավ պատրաստվել, որը ինձ մոտ ստացվել էր։Կրկնակի բարդ էր մի շարք պատճառներով․ նախ և առաջ անհրաժեշտ էր անգլերենով մեկնաբանել, որքան էլ անգլերեն իմանաս, կա տերմինալոգիա, որին չես տիրապետում, պետք էր շատ-շատ բառեր իմանալ, որոնք առօրյայում չեն գործածվում, հետո կային մարզիկներ, որոնցով նախկինում չես հետաքրքրվել, բայց հիմա եզրափակիչում են կամ գոտեմարտում են եզրափակիչի համար ու նրանց մասին նվազագույն տեղեկություն պետք է իմանաս։ Այնուհետև, ինձ հետ պրոֆեսիոնալ մեկնաբան էր աշխատում, ով ամերիկացի էր և ով սովոր է խոսել հենց ամերիկյան անգլերենով ու օգտագործում է շատ խոսակցական բառեր՝ հարց ու պատասխանի ժամանակ, բայց դա էլ պատվով կատարեցի, մյուս դժվարությունը ընկերներիդ ու թիմակիցներիդ գոտեմարտերը մեկնաբանելն էր։ Ես անձամբ նկատեցի, որ ադրբեջանցու հետ Արթուր Շահինյանի գոտեմարտի ժամանակ, կարծես թե, չափից ավելի խոսեցի Արթուրի մասին և ոչինչ չասացի ադրբեջանցու մասին, բայց սկզբում էլ մեկնաբանին զգուշացրել էի, որ նա խոսի ադրբեջանցու մասին, իսկ ես՝ իմ թիմակցի ու ընկերոջ մասին, այսինքն՝ բարդ է օբյեկտիվ լինելը»։

Ջուլֆալակյանը ասաց, որ իր կատարած աշխատանքը բարձր գնահատեց միջազգային ֆեդերացիան և նա միայն դրական արձագանքներ է ստացել։

«UWW_ից արդեն 3 օր է, ինչ անդադար շնորհակալություններ եմ ստանում ու գովասանքի խոսքեր։ Սկզբում մի փոքր մտավախություն ունեի, որ չի ստացվի, բայց բոլորը հիմա նշում են, որ մարզիկի ու ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանի համար լավ էր։ Կարևոր է, որ UWW_ն բարձր գնահատեց։ Իրենք հենց սկզբում երկարատև համագործակցություն էին առաջարկում, բայց ասացի չեմ կարող, քանի որ դա մի պահ էր, ես սպորտում եմ դեռ, երբ թողեմ սպորտը, ուրիշ բնագավառներում կնախընտրեմ աշխատել»։

Մեր ըմբիշի կատարած աշխատանքը մրցումային 4 օրերի ընթացքում օգնել է նաև բարձրացնել հայկական ըմբշամարտի հեղինակությունը միջազգային հարթակում։

«Բացի այդ էլ, հնարավորություն ստացա UWW-ի հեռարձակման ամբողջ թիմին ծանոթանալ։ Դա օգտակար էր նաև հայկական ըմբշամարտի համար, քանի որ, օրինակ, նրանք Արսեն Ջուլֆալակյանին գիտեին որպես մարզիկ՝ իր տիտղոսներով և ուրիշ ոչինչ, 4 օր շարունակ նրանց պատմել եմ հայկական ըմբշամարտի, մեր դպրոցի և յուրահատկությունների մասին , գիտեին միայն Արթուր Ալեքսանյանին և նրա տիտղոսները։ Պատմել եմ մեր բոլոր հայտնիների մասին, անձնական պատմություններ, կարծում եմ, որ հաջորդ անգամ նրանք վստահաբար կօգտագործեն այդ տեղեկատվությունները։

Կենդանի քննարկման ժամանակ բավական երկար խոսվեց հայկական թիմի մասին։ Հասարակ մի բան՝ շատերը չգիտեին, որ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը օլիմպիական  չեմպիոն է, մի բան, որ ամոթալի է, որ այդ մասնագիտության տեր մարդը չգիտի։ Շատ բաներ կան, որ մեր բացթողումն է, օրինակ ունեն լեգենդար մարզիկ նոմինացիա, փառքի սրահ կոչվածը, որի համար հետաքրքրվելու եմ, որպեսզի Լևոն Ջուլֆալակյանը անպայման ընդգրկվի և նա համապատասխանում և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ, իր կյանքի 50 տարին նվիրել է այս մարզաձևին։ Բայց դա մեր բաղթողումն է, մենք պետք է ներկայացնենք նրա թեկնածությունը»,-եզրափակեց Արսեն Ջուլֆալակյանը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հայ ըմբիշների ելույթները Նիսի մրցաշարում (տեսանյութ)

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Նիսի մրցաշար. Պատգամավոր մարզիկը և այլ ինտրիգներ տարվա առաջին ստուգատեսում

Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիսի մրցաշարի մասին. «Որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ»

Ֆրանսիայի մրցաշարին կմասնակցի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

Հայտնի մարզիկների շնորհավորանքները՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Հայաստանի գավաթի խաղարկությունը

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ արտահերթ ընտրություններում կառաջադրվի «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով

Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտնում հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշ

Հունահռոմեական ոճի ԱԱ. Հայ ըմբիշների հիմնական մրցակիցները և մեդալային ակնկալիքները

Արսեն Ջուլֆալակյանը UWW-ի համար կմեկնաբանի ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի եզրափակիչները

«Պրոֆեսիոնալ մարզիկը հաղթեց շոումեն կլոունին»․ Արսեն Ջուլֆալակյանի կարծիքը հայտնի մենամարտի մասին

Անկախ Հայաստանի բոլոր Աշխարհի չեմպիոնները

Հայաստանի հավաքականը 3 ոսկե և 3 արծաթե մեդալ նվաճեց Լեհաստանի միջազգային մրցաշարում

Comment. Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանում է Եվրոպայի առաջնությունում իր հաղթական եզրափակիչը (տեսանյութ)

Comment. Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանում է Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտը Ռոման Վլասովի հետ (տեսանյութ)