fbpx

Արսեն Ջուլֆալակյանը UWW-ի համար կմեկնաբանի ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի եզրափակիչները

Հայ ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու հոկտեմբերի 20-28-ին Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությանը որպես ըմբիշ, սակայն United World Wrestlig-ի հրավերով նա հանդես է գալու որպես փորձագետ և անգլերեն լեզվով մեկնաբանելու է հունահռոմեական ոճի եզրափակիչները: Այս մասին Ջուլֆալակյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այս անգամ ոչ թե կդիտեք ինձ, այլ կլսեք ինձ»,-նշել է Ջուլֆալակյանը: Նա նաև հայտնել է, որ իր համար երազանքը մնում է անփոփոխ, դա Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելն է:

Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում վաղը՝ հոկտեմբերի 25-ին իրենց ելույթները կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: VNews.am-ը կլուսաբանի հունահռոմեականների ելույթները Բուդապեշտից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հայ ըմբիշների ելույթները Նիսի մրցաշարում (տեսանյութ)

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Նիսի մրցաշար. Պատգամավոր մարզիկը և այլ ինտրիգներ տարվա առաջին ստուգատեսում

Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիսի մրցաշարի մասին. «Որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ»

Ֆրանսիայի մրցաշարին կմասնակցի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

Հայտնի մարզիկների շնորհավորանքները՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Հայաստանի գավաթի խաղարկությունը

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ արտահերթ ընտրություններում կառաջադրվի «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով

Արսեն Ջուլֆալակյանը հետաքրքիր մանրամասներ բացահայտեց մեկնաբանման առաջին փորձառության մասին

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը գերլարված գոտեմարտում հաղթեց վրացի ըմբիշին (տեսանյութ)

Ինչպես Մաքսիմ Մանուկյանը նվաճեց մեր հավաքականի առաջին մեդալը աշխարհի առաջնությունում (լուսանկարներ)

Հայտնի են Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի մրցակիցները մեկնարկային գոտեմարտերում

Գևորգ Ղարիբյանը և Արթուր Շահինյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում (լուսանկարներ)

Գևորգ Ղարիբյանը առանց աչք թարթելու հաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Մեդալային սպասումներով և բարձր կենտրոնացումով. Ըմբշամարտի հավաքականի մարզումը Բուդապեշտում (ֆոտոշարք)