-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է այն թեմային, թե արդյոք հնարավո՞ր է իր վերադարձը լոնդոնյան ակումբ։
70-ամյա մասնագետը հայտարարել է, որ անգամ «Էմիրեյթս» մարզադաշտ այցելելու ցանկություն չունի։
«Կվերադառնա՞մ «Էմիրեյթս»․․․ Ես ինքս ինձ միշտ ասել եմ, որ փակում եմ այդ էջն առհավետ։ Հենց այսպիսի որոշում եմ կայացրել»,- ասել է Վենգերը beIN Sports-ի եթերում։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը լոնդոնյան ակումբի ղեկին է եղել 1996-2018 թվականներին։ Թիմի հետ 17 տիտղոս է նվաճել, որոնց թվում են Անգլիայի 3 չեմպիոնությունները։
Այժմ Արսեն Վենգերը ղեկավարում է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի զարգացման բաժինը։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո