fbpx

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Այսօր կմեկնարկի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչը, որի կենտրոնական հանդիպումը, միանշանակ, «Արսենալ»-«Նապոլի» մրցավեճն է: Հզոր մրցակցի դեմ խաղում «Արսենալը» պետք է լավագույն արդյունքի հասնի, ինչ համար Էմերին պարտավոր է ճիշտ կազմ դուրս բերել խաղադաշտ: Մեր փորձագետները կանխատեսումներ են արել «Արսենալի» այսօրվա մեկնարկային կազմի վերաբերյալ:

Արման Աբելյան

Ճշգրտությունը՝ 66.6%

1․ Հաշվի առնելով Պրեմիեր լիգայում տիրող իրավիճակը՝ «Արսենալի» համար շատ կարևոր է Եվրոպա լիգայում հաջողության հասնելը։ Գավաթը նվաճելը կընձեռի նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Նապոլիի» հետ տնային մրցավեճում հարկավոր է առաջնահերթ սեփական դարպասն անառիկ պահել, իսկ 1-2 գոլ խփելը միանշանակ դրական կհամարվի։ Էմերին դժվար թե դավաճանի իր սիրելի մարտավարությանը՝ 3-4-3-ին։

2․ Կոսյելնին վնասվածք ունի։ Ինչպես Պրեմիեր լիգայի վերջին 2 խաղում, Էմերին այս անգամ էլ կարող է վստահել Մուստաֆի-Սոկրատիս-Մոնրեալ եռյակին։ Եզրերում մեծ աշխատանք կկատարեն Կոլաշինացը և երիտասարդական ավյունով լցված Մեյթլենդ-Նայլսը։ Նրանք առավել ուշադիր պետք է լինեն այն դեպքերում, երբ լոնդոնցիները գրոհների ժամանակ կկորցնեն գնդակը, քանի որ «Նապոլին» անչափ վտանգավոր է հատկապես եզրային հակագրոհների ժամանակ։

3․ Ջակայի մասնակցությունն էլ հարցականի տակ է, փոխարենը Ռեմսին երևի թե կվերադառնա հիմնական կազմ «Էվերտոնի» հետ հանդիպումը որպես պահեստային սկսելուց հետո։ Կիսապաշտպանության «ուղեղը» կլինի Գենդուզին։ Էմերին դժվար թե ռիսկի գնա ու Օբամեյանգ-Լակազետ դուետին միաժամանակ դուրս բերի խաղադաշտ՝ նույնիսկ նրանցից մեկին եզրում տեղակայելու պայմանով։ Մխիթարյանի նման խելացի և առանց գնդակի հրաշալի աշխատող ֆուտբոլիստը շատ պետք կգա «Արսենալին»։ Օբամեյանգը կարող է խաղալ մեկնարկից, իսկ Լակազետը՝ սպասել իր շանսին ընդմիջումից հետո։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Նապոլիի» զայրացած երկրպագուները հեռացրել են Սարիին նվիրված ցուցանակը (լուսանկար)

Sky Sport Italia. «Նապոլին» գնել է Օսպինայի տրանսֆերը

Դե Լիխտը, Վինիսիուսը և երիտասարդ այլ աստղեր հավակնում են Golden Boy մրցանակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

Կոստաս Մանոլասը համաձայնության է հասել իր հավանական նոր ակումբի հետ

ՊՍԺ-ի նոր թիրախը 100 միլիոն եվրո արժե

Ո՞ւմ շնորհանդեսն է եղել ամենամարդաշատը ֆուտբոլի պատմության մեջ

VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր (տեսանյութ)

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ

«Արսենալը» Ֆրանսիայում կմասնակցի ընկերական հանդիպման

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

«Արսենալի» կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից

Պաշտոնական. «Արսենալի» խաղացանկը Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկությունում

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)

Հայտնի է՝ որ թիմը «Ռոմայի» փոխարեն կխաղա International Champions Cup-ում

«Արսենալը» կարող է իր տրանսֆերային բյուջեի կեսը ծախսել բելգիացի կիսապաշտպանի վրա