fbpx

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի դեմ՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

21 Փետրվար 2019 - 21:55

3

ՖԱ Արսենալ

0

ԲԱՏԷ Բորիսով

1 - 0 Շկոդրան Մուսթաֆի - 39`

2 - 0 Զախար Վոլկով (ինքնագոլ) - 4`

3 - 0 Սոկրատիս Պապաստատոպուլոս - 60`

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում «Արսենալը» պարտվեց 0-1 հաշվով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ Բորիսպոլում: Լոնդոնյան ակումբը բարդ իրավիճակում է հայտնվել, սակայն դեռ կարող է դիմակայությունում հաղթանակի նժարն իր կողմը թեքել ու դուրս գալ հաջորդ փուլ այսօրվա խաղում: Մեր փորձագետները կանխատեսումներ են արել պատասխան խաղին «Արսենալի» հավանական մեկնարկային կազմի վերաբերյալ:

Կարեն Ռաֆայելյան

  1. «Արսենալը» դեռ «Վորսկլայի» հետ խաղերից Save արված տրամադրությամբ մոտեցավ Եվրոպա լիգային ու պատժվեց: Հիմա Էմերին ստիպված է դաշտ դուրս բերել հիմնական կազմ: Ամեն դեպքում, Պետր Չեխը հավանաբար կպահպանի տեղը հիմնական կազմում, հաստատ նա չէր թույլ օղակը առաջին խաղում: Իսկ հիմնական փոփոխությունը երևի թե լինի հենց պաշտպանությունում՝ անցում 4 պաշտպանով խաղի: Պապաստադոպուլոսը վերադարձել է շարք, ու հենց նրա դուետը Լորան Կոսյելնիի հետ երևի թե ամենաանվտանգն է Էմերիի առողջության համար: Իսկ ահա աջ եզրը երևի թե կրկին բաժին հասնի Միթլանդ-Նայլսին:
  2. Մատեո Գենդուզին ձախողեց խաղը Բորիսպոլում: Լուկաս Տորեյրան կարող է էլ ավելի լուրջ ներդրում ունենալ թիմային խաղում ու զսպել մրցակցի հակագրոհի ցանկացած փորձ: Իսկ ահա նրա առջևում՝ հարձակվողի թիկունքում, Էմերին պետք է կայացնի իր ամենակարևոր որոշումներից մեկը այս մրցաշրջանում՝ վերջապես շանս տալ Մեսուտ Օզիլի՞ն, թե՞ խաղի կազմակերպումը վստահել Դենիս Սուարեսին: Կամ էլ ևս մեկ անգամ հասկանալ՝ արդյո՞ք այդ դիրքում Մխիթարյանը կարող է ավելի օգտակար լինել: Այդ դեպքում էլ պետք է մտածել, թե ում վստահել եզրը: Ցավոք, Ռեմսին ծնկի վնասվածքից հետո դեռ պատրաստ չէ խաղալ մեկնարկից: Ես ռիսկի եմ դիմում՝ կարծելով, որ Էմերին էլ է ռիսկի դիմելու՝ Դենիս Սուարես:
  3. Իվոբին ու Մխիթարյանը կարծես պահպանելու են իրենց տեղը եզրերում: Իսկ Լակազետի որակազրկումը և ստեղծված իրավիճակը ստիպում են կենտրոնում դիտարկել միայն մեկ տարբերակ՝ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Գրանիտ Ջական ակնարկել է «Արսենալից» հեռանալու ցանկությունը

Անրին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ, նա առաջ է անցել «Յունայթեդի» երկու աստղերից

Բեյլն ասել է, թե որ թիմի երկրպագու է եղել մանուկ հասակում

«Արսենալը» սկսել է ուսումնամարզական հավաքը Դուբայում

Չարլզ Ուոտս․ «Եթե «Արսենալը» դուրս գա ԵԼ-ի եզրափակիչ, ապա Մխիթարյանը միանշանակ կմեկնի Բաքու»

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

«Թող շարունակեն խոսել». Դենիս Սուարեսի պատասխանը «Արսենալից» հեռանալու լուրերին

Պահել, թե՞ վաճառել․ Football London-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ InStat-ի

«Արսենալը» որոշել է Դենիս Սուարեսի ճակատագիրը

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

«Արսենալը» մյուս լոնդոնյան գրանդերի հետ կպայքարի «Միլանի» աստղի համար

Սուլշերը՝ գավաթից դուրս մնալու մասին․ «Սա մեր վատագույն հանդիպումն էր»

Մխիթարյանը FIFA-19-ում Եվրոպա լիգայի հատուկ քարտի է արժանացել

Էմերի․ «Մարզիչն իր ֆուտբոլիստների հետ պետք է անի այն, ինչ ծնողն անում է իր երեխաների հետ»

Արսեն Վենգեր․ «Կարիք չկա, որ ես Էմերիին խորհուրդներ տամ»