fbpx

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Ֆուլհեմի» դեմ, ըստ VNews-ի

  • ԱՊԼ, 8-րդ տուր
  • Հոկտեմբերի 7, 15:00
  • «Կրեյվեն քոթեջ» մարզադաշտ, Լոնդոն
  • «Ֆուլհեմ» – «Արսենալ»

Լիանա Մկրտչյան

Ճշգրտությունը՝ 90,9%

1. Մրցաշրջանը անհաջող սկսելուց հետո «Արսենալը» աստիճանաբար ոտքի կանգնեց և հիմա շատ մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելուն։ Մնում է` «Տոտենհեմը» սայթաքի, բայց մինչև այդ պետք է լուծել «Ֆուլհեմի» հարցերը, որին վտանգավոր գոտուց մի քանի միավոր է բաժանում, բայց ԱՊԼ_ում խնդիրներ են առաջացնում հենց այդ թիմերը։
Այդ իսկ պատճառով Էմերին այս խաղի մեկնարկային կազմում կընդրկի ամենաթարմ ու ամենալավ մարզավիճակը ունեցող խաղացողներին։ Չեխը վնասվածք ունի, այնպես որ, Լենոն կլինի դարպասում։ «Արսենալի» պաշտպանության կենտրոն կվերադառնա Շկոդրան Մուստաֆին, որը բաց էր թողել Եվրոպա լիգայի «Քարաբախի» դեմ խաղը, և չնայած Ռոբ Հոլդինգը լավգ տպավորություն է թողնում, բայց Էմերին այս խաղում նախապատվություն կտա փորձին։ Գերմանացու կողքին կտեսնենք լոնդոնյան ակումբի պաշտպանության հենասյանը՝ Սոկրատիսին։ Եզրերում կգործեն Բելյերինը և Մոնրեալը։ Իսպանացին նույնպես չէր մասնակցել իր թիմի վերջին խաղին։ Իսկ ձախ եզրի ամենալավ այլընտրանքը Կոլաշինաչն է, որը նոր է ապաքինվել վնասվածքից, բայց այսպիսի կարևոր հանդիպմանը իսպանացի մասնագետը փորձարկումների չի գնա։

2. Հենակետային կիսապաշտպանությունում կգործի Տորեյրա-Ջակա զույգը։ Ջական հիանալի է կատարում, այսպես ասած, քանդողի պարտականությունները, իսկ Տորեյրան տեմպ է տալիս խաղին, ու կրկին կարևոր է ֆուտբոլիստների թարմությունը։

2. Մխիթարյանը, ինչպես գիտենք, անվտանգության նկատառումներից ելնելով չէր մեկնել Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի «Քարաբախի» դեմ խաղին, այնպես որ, այս մրցավեճում նա կխաղա հարձակման աջ եզրում, որտեղ նրա ու Բելյերինի համագործակցությունը նախանձելի է։ Օզիլն էլ հոգնած չէ ու վստահաբար իր հեղինակավոր խոսքը կարող է ասել, բայց արդարության համար նշենք, որ թուրք խաղացողը երբեմն արժանի չէ 90 րոպե խաղադաշտում անցկացնելուն։ Ռեմզին, որը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Արսենալը», այս հանդիպմանը շանս կստանա։ Էմերին ցանկանում է առավելագույնը քաղել Աարոնից ու միգուցե ստիպել նրան մտածել նոր պայմանագրի մասին։ Օբամեյանգին էլ կտեսնենք հարձակման կրակագծում։ Գաբոնցին արդեն ապաքինվել է վնասվածքից։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Արսենալի» ընդլայնված հայտացուցակը՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի համար

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին․ «Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու»

Աղբյուր․ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»

Մոնիկա Մխիթարյան․ «Հենրիխը գիտի՝ ինչ է ասում»

ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին․ «Չմեկնելու որոշումը կայացրել է ֆուտբոլիստը»

The Sun․ «Արսենալը» չի ընդդիմանա, եթե Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից

«Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են ի աջակցություն Մխիթարյանի ակցիա իրականացնել, սակայն ռիսկը մեծ է

10 գոլ հավակնում է դառնալ «Արսենալի» մրցաշրջանի լավագույնը

Վենգեր. «Մխիթարյանի հետ տեղի ունեցածը չպետք է լինի ֆուտբոլում»

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել և բոյկոտում են Եվրոպա լիգայի եզրափակիչը

«Արսենալի» գործադիր տնօրեն․ «Հենրիխից խլեցին եզրափակիչը»

Մուստաֆին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին․ «Մենք ցանկանում ենք հաղթել այն Մխիթարյանի համար»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

CNN-ի սենսացիոն անդրադարձը. «Սա խայտառակում է ՈւԵՖԱ-ն, «Արսենալն» ու «Չելսին» պետք է բոյկոտեն եզրափակիչը»

Մոնրեալ. «Ինձ Մխիթարյանի բացակայությունն ավելի է մտահոգում, քան տոմսերի թեման»

«Արսենալը» ու «Չելսին» վերադարձրել են ՈւԵՖԱ-ին Բաքվի եզրափակիչի 6000 տոմս