fbpx
Բաժիններ

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

18 Ապրիլ 2019 - 23:00

0

Նապոլի

1

ՖԱ Արսենալ

0 - 1 Ալեքսանդր Լյակազետ - 36`

Այսօր տեղի կունենան Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները: «Արսենալը» կհյուրընկալվի «Նապոլիին», որին սեփական հարկի տակ հաղթել է բավական հարմար՝ 2-0 հաշվով: Մեր փորձագետները փորձել են կանխատեսել, թե ինչ մեկնարկային կազմ կընտրի Էմերին՝ կիսաեզրափակիչի ուղեգիրը նվաճելու համար:

Լիանա Մկրտրչյան

Ճշգրտությունը՝ 81.8 %

Ունայ Էմերիի սաները մեկնել են Նեապոլ 2 գոլի առավելությամբ գրպանում: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ «Արսենալի» համար հաջորդ փուլի ուղեգիրը արդեն ապահոված է: Ընդհակառակը: «Զինագործները» պարզապես «հավասարը» չունեն արտագնա խաղերում, մանավանդ, Եվրոպա լիգայում: Երևի թե, կհիշեք ԲԱՏԷ-ի ու Ռենի հետ հանդիպումները դրսում: Այդ պատճառով իսպանացի մասնագետը, իմ կարծիքով, պետք է ամուր պաշտպանություն կառուցի ու ընտրի ձեռքի տակ ունեցած լավագույն ֆուտբոլիստներին:

Պաշտպանության կենտրոնում կտեսնենք «Ուոտֆորդի» դեմ հանդիպումը բաց թողած Սոկրատիսին, նրան կօգնեն Կոսիելնին ու Մուստաֆին: Ձախ եզրում կլինի թարմ Կոլաշինացը, որին Էմերին նույնպես խնայել էր այս հանդիպման համար, Մեյտլենդ Նալյսը նույնպես լավ հանգստացել է ու կփորձի օգնել թիմին չեզոքացնել աջ եզրից եկող գրոհները:

Տորեյրան «Ուոտֆորդի» դեմ խաղաց 45 րոպե ու փոխարինվեց թեթև հարվածի պատճառով, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ ուրուգվյացին պատրաստ կլինի իտալական թիմի դեմ հանդիպմանը: Պետք չէ մոռանալ, որ Տորեյրան Իտալիայի առաջնությունում հանդես գալու փորձ ունի: Ջակա՞, թե՞ Գենդուզի, ես գերադասում եմ ֆրանսիացուն, քանի որ շվեցարացին մի քանի որ օր առաջ խաղացել էր 90 րոպե ու չի կարող կատարյալ խաղ ցուցադրել:

Հարձակման գծում Էմերիի ընտրությունը անհամեմատ ավելի լայն է: Այս կամ այն ֆուտբոլիստին ընտրելով, իսպանացին մյուսին պահում է որպես պահեստային, որը կարող է փոխարինման դուրս գալ ու բեկել խաղի ընթացքը: Գրեթե կասկած չունեմ, որ «Նապոլիի» դեմ կխաղա Լակազետը, Օզիլը նույնպես թարմ է, իսկ Ռեմսին դուրս կգա խաղադաշտ կրկնակի մոտիվացիայով. չէ՞ որ հաջորդ մրցաշրջանում «Յուվեի» գլխավոր մրցակիցներից մեկը չեմպիոնական մրցավազքում հենց «Նապոլին» է լինելու:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն Օբամեյանգի համար

Ջական տուն է փնտրում իտալական քաղաքում

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Օբամեյանգին հունից հանել են տարածված լուրերը

Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլին»

Օբամեյանգը վթարի է ենթարկվել

Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը»

«Նապոլի» – «Ջենոա» խաղն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց (տեսանյութ)

«Լեսթերը» հաղթահարեց նաև «Արսենալի» արգելքն ու բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին

Էմերիի սենսացիոն հայտարարությունը. «Չգիտեմ՝ Ջական կխաղա այլևս «Արսենալում», թե ոչ»

Ջերարդը կարող է գլխավորել անգլիական գրանդը

Ռուս կիսապաշտպանը «գերել» է իտալական առաջատար ակումբներից 3-ին

«Արսենալը» մտադիր է հրաժեշտ տալ Ջակային

Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում