fbpx
Բաժիններ

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Տոտենհեմի» դեմ խաղին՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 4 տուր

01 Սեպտեմբեր 2019 - 19:30

2

ՖԱ Արսենալ

2

ՖԱ Տոտենհեմ Հոտսպուր

0 - 1 Քրիստիան Էրիկսեն - 10`

0 - 2 Հարի Քեյն - 40`

1 - 2 Ալեքսանդր Լակազետ - 46`

2 - 2 Պյեր-Էմերիք Օբամեյանգ - 71`

Վաղը՝ սեպտեմբերի 1-ին «Էմիրեյթսում» Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում տեղի է ունենալու լոնդոնյան դերբին «Արսենալի» և «Տոտենհեմի» միջև: VNews-ի փորձագետները կանխատեսում են, թե ինչ կազմ կընտրի Ունայ Էմերին:

Գևորգ Մովսիսյան

Սկզբի համար տեսնենք, թե թիմի կազմում որ ֆուտբոլիստները վնասվածք ունեն այս պահի դրությամբ: «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը վնասվածքի պատճառով չեն կարողանա մասնակցել Կիրան Տիրնին և Հեկտոր Բելյերինը: Այս տեղեկությունն ասուլիսի ընթացքում հայտնել է Ունայ Էմերին՝ միաժամանակ նշելով, որ նրանք հանգիստ կստանան վերականգնվելու համար: Ֆուտբոլիստների վերադարձը խաղադաշտ սպասվում է հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո: Կասկած չի հարուցում այն, որ Բերնդ Լենոն կպաշտպանի «Արսենալի» դարպասը: Պաշտպանության աջ գոտում ելույթ կունենա Մեյտլենդ Նայլսը, որին Էմերին շատ է վստահում: 22-ամյա անգլիացին «Արսենալի» մեկնարկային կազմում է եղել նաև մրցաշարի մեկնարկային 3 տուրերում՝ կատարելով աջեզրային պաշտպանի պարտականությունները: Պաշտպանության կենտրոնում կգործի Սոկրատիս – Լուիս զույգը: Սոկրատիսի տեղը մեկնարկային կազմում կասկած չի հարուցում, իսկ ինչ վերաբերում է Դավիդ Լուիսին, ապա նրան կարող է փոխարինել Կալում Չեմբերսը, սակայն «Տոտենհեմի» դեմ խաղն այդ դեպքը չէ: Բացի այդ, «Լիվերպուլի» դեմ խաղից հետո Լուիսին շտապ խաղաժամանակ է հարկավոր, որպեսզի բրազիլացին վերականգնի վստահությունը մերսիսայդյան թիմի դեմ անփառունակ ելույթից հետո: Պաշտպանության ձախ եզրում կլինի Սեադ Կոլաշինացը, քանի որ Նաչո Մոնրեալը ժամեր առաջ լքեց «Արսենալը»:

Կիսապաշտպանության հենակետը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն Գրանիտ Ջական ու Գենդուզին: Կարծում եմ՝ Ուիլոքը խաղաժամանակ չի ստանա առաջիկա հանդիպմանը, քանի որ «Լիվերպուլի» դեմ խաղում եթե վատագույնը չէր, ապա գոնե վատ ելույթ ունեցողներից էր, իսկ «Տոտենհեմի» դեմ խաղին Էմերին նույն սխալը թույլ չի տա: Ամեն դեպքում Ուիլոքը ևս վայելում է Էմերիի վստահությունը: Ֆուտբոլիստն ԱՊԼ-ի 3 տուրերից 2-ում եղել է մեկնարկային կազմում: «Հանգստանալու» ժամանակն է:

Կարծում եմ՝ «Արսենալն» այս խաղում կլինի բավական հարձակողական: Սեբալյոսը, որը ևս իր լավագույն խաղը չանցկացրեց «Լիվերպուլի» դեմ ու վստահության կարիք ունի, կլինի մեկնարկային կազմում ու կխաղա կիսապաշտպանության առջևում: Եզրերում նրան կաջակցեն Օբամեյանգն ու Պեպեն, իսկ միակ առաջ քաշված հարձակվողը կլինի Ալեքսանդր Լակազետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Յենս Լեմանն ասել է՝ ինչի հաշվին իր անպարտելի «Արսենալը» կհաղթեր այս «Լիվերպուլին»

Մոուրինյոն չի կարողանում հաղթել ՉԼ փլեյ-օֆֆում 2014-ից

«Լեյպցիգն» արտագնա խաղում հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ատալանտան» հաղթում է «Վալենսիային», Լոնդոնում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Տոտենհեմ» – «Լեյպցիգ»․ Մեկնարկային կազմեր

#ՉԼ_1/8. Մոուրինյոյի փորձն ընդդեմ երիտասարդ համարձակությանը

Վենգերը խաղից դուրս վիճակն արձանագրող նորարարական լուծում է առաջարկում

Մոուրինյո․ «Չեմ կարծում՝ Սոնին այս մրցաշրջանում կրկին կտեսնենք խաղադաշտում»

Լուրջ կորուստ Մոուրինյոյի համար. Սոնի վնասվածքը լուրջ է

«Մանչեսթեր Յունայթեդը» օգնեց «Լիվերպուլին» հասնել պատմական նվաճման

Արսեն Վենգերը կոշտ է արձագանքել «Մանչեսթեր Սիթիին» որակազրկելու մասին որոշմանը

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց արտագնա խաղում, Սոնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Սոնը Պրեմիեր լիգայում 50 և ավելի գոլ խփած առաջին ասիացին է (տեսանյութ)

Արտետա. «Պետք է շատ արագ սկսենք հաղթել՝ եվրագավաթի ուղեգիր նվաճելու համար»

Մոուրինյո. «Ալին հասկանում է, որ հիմար կատակ է արել»