fbpx
Բաժիններ

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Վալենսիայի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում այսօր կայանալիք «Վալենսիա» – «Արսենալ» խաղը վճռորոշ է լինելու Հենրիխ Մխիթարյանի թիմի համար: VNews-ը ներկայացնում է լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմի իր տարբերակը:

Իշխան Մելքոնյան

Ճշգրտությունը՝ 67%

Հաշվի առնելով «Արսենալի» վերջին ելույթները Անգլիայի Պրեմիեր լիգայում (4 խաղում վաստակած ընդամենը 1 միավոր), «զինագործներին» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու միակ տարբերակը մնում է Եվրոպա լիգայում չեմպիոն դառնալու համար: Այս մասին ասել է նաև գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, որն այսօր պետք է հնարավոր լավագույն կազմը դուրս բերի խաղադաշտ:

Էմերին կրկին կընտրի 3-4-1-2 սխեման: Կենտրոնական պաշտպանների եռյակը կկազմեն Լորան Կոսիելնին, Սոկրատիսը, և Նաչո Մոնրեալը, որն այսպիսի խաղի համար ավելի նպատակահարմար է, քան Շկոդրան Մուստաֆին, որը վերջերս կոպիտ սխալներ է թույլ տալիս: Եզրերից կխաղան Մեյթլանդ-Նայլսն ու Սեադ Կոլաշինացը:

Դաշտի կենտրոնում պետք է խաղան այս մրցաշրջանում այս գոտում լավագույնս իրենց դրսևորած կիսապաշտպանները՝ Գրանիտ Ջական և Լուկաս Տորեյրան: Երկու ֆուտբոլիստներն էլ շատ լավ կարողանում են ապահովագրել միմյանց՝ գրոհներին միանալով ու մրցակցի գրոհները զսպելով:

Հարձակման գծում, միանշանակ, պետք է զույգ կազմեն Լակազետն ու Օբամեյանգը: Այդպես «Արսենալն» ավելի արդյունավետ է: Միակ հարցականն այն է, թե ով կխաղա նրանց թիկունքում: Կարծում եմ՝ եկել է Մխիթարյանին ևս մեկ շանս ընձեռելու հնարավորությունը: Օզիլը, մեղմ ասած, գերազանց խաղ չի ցուցադրում, Իվոբին էլ վինգեր է, ոչ թե խաղարկող: Եվ ուրեմն՝ հենց Մխիթարյանը պետք է օգնի «Արսենալին» դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Մեկնարկային կազմ. Չեխ, կենտրոնական պաշտպաններ՝ Սոկրատիս, Կոսիելնի, Մոնրեալ, եզրայիններ՝ Մեյթլենդ-Նայլս, Կոլաշինաց, կենտրոնական կիսապաշտպաններ՝ Ջակա, Տորեյրա, խաղարկող՝ Մխիթարյան, հարձակվողներ՝ Լակազետ, Օբամեյանգ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

«Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել առաջիկա ստուգողական հանդիպումից առաջ (լուսանկարներ)

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

«Արսենալը» 80 միլիոն եվրո է առաջարկել իր գլխավոր թիրախներից մեկի համար

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Ալվեսի ծառայություններով

Պաշտոնական. «Վալենսիան» նոր հարձակվող ունի

«Արսենալն» 80 միլիոն եվրո է առաջարկել «Լիլի» հարձակվողի համար

«Արսենալը» հրաժարվել է իր տրանսֆերային թիրախներից մեկին հրավիրելու մտքից

Մխիթարյանը՝ վերջին 5 տարիներին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

«Արսենալը» կարող է աստղային տրանսֆեր իրականացնել

«Արսենալի» մինչմրցաշրջանային հանդիպումների ժամանակացույցը

Օբամեյանգը՝ Մխիթարյանի մասին. «Կախարդական տղան»

«Արսենալը» կարող է փախցնել «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախին

Մխիթարյանն իր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել «Արսենալի» մարզումից

«Արսենալի» ֆուտբոլիստների մեկնումը և ժամանումը Միացյալ Նահանգներ (տեսանյութ)

Տրանսֆերներ, որոնք կփոխեն եվրոպական ֆուտբոլը. VNews-ի նոր նախագիծը