fbpx

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Վորսկլայի» դեմ՝ ըստ VNews-ի

  1. Ուկրաինական «Վորսկլայի» հետ դիմակայությունն առաջինն է լինելու «Արսենալի» համար հին մայրցամաքի՝ կարևորությամբ երկրորդ մրցաշարում: Լոնդոնցիները նշված խաղի համար, ավանդույթի համաձայն, կընտրեն ոչ օպտիմալ կազմ ու հանգստանալու հնարավորություն կտան մի շարք առաջատարների: Կենտրոնական պաշտպանի գոտում մասնավորապես, Ունայի Էմերին խաղադաշտ դուրս չի բերի Սոկրատիս Պապաստատոպուլոսին: Հույն պաշտպանի փոխարեն իսպանացի մասնագետն իրեն դրսևորելու շանս կտա երիտասարդ Ռոբ Հոլդինգին: Թեպետ մրցաշրջանի մեկնարկից ի վեր «զինագործների» պաշտպանությունը բացարձակապես չի փայլում ու մրցակիցներին մշտապես թույլ է տալիս վտանգ ստեղծել սեփական դարպասային ու տուգանային հրապարակի մատույցներում, Էմերին չի երկնչի ու կօգտագործի Հոլդինգին: Ո՞վ գիտի՝ գուցե հենց այս խաղով նա կարողանա գրավել մարզչի վստահությունը հետագայի համար:
  2. Աարոն Ռեմսիի մասնակցությունը խաղին ևս հարցականի տակ է, ուստի միջին օղակում մենք կտեսնենք երիտասարդ Մատեո Գենդուզիին: Որքան էլ որ զարմանալի է, 19 ամյա խաղացողն արդեն հիմա վայելում է Ունայի Էմերիի վստահությունը և նոր մեկնարկած առաջնությունում նա գրեթե միշտ փորձում է օգտագործել հեռանկարային խաղացողներին: Ռոտացիայի տեսանկյունից դա շատ օգտակար է փորձառու Ռեմզիի ու Ջակայի համար, իսկ Գենդուզին մեծ ֆուտբոլում լուրջ քայլեր է իրականացնում: Նրա կողքին խաղացող իմպուլսիվ Մուհամեդ Էլնենին էլ անկասկած կօգնի Գենդուզիին:
  3. Հարձակման գծում դարձյալ չի լինի Օզիլը: Չսպասեք նաև Օբամեյանգին: Փոխարենը իրար հետ հաջողությամբ կփորձեն համագործակցել Մխիթարյանն ու Տորեյրան, իսկ աշխարհի չեմպիոնի մեդալ չստացած Ալեքսանդր Լյակազետը դեռ շատ բան ունի ապացուցելու բոլորին: Դանի Ուելբեքն էլ նրան կօգնի թիկունքից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» բարեգործական միջոցառմանը (տեսանյութ)

Աղբյուր․ «Արսենալը» հետաքրքրված է Անդրե Գոմեշի ծառայություններով

Էմերի. «Պետք է միասնական լինենք, չպետք է կենտրոնանաք մի ֆուտբոլիստի, պաշտպանության կամ հարձակման գծի վրա»

Ի՞նչ շանսեր ունի «Արսենալը» լավագույն քառյակում հայտնվելու. ահա, թե ինչ խաղեր են մնացել «զինագոծներին» և «Չելսիին»

«Արսենալը» հյուրընկալվելիս պարտություն կրեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվեհրեմփթոն»-«Արսենալ»․ «զինագործները» 3 գնդակ են բաց թողել առաջին խաղակեսում (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում

«Բարսելոնան» կհրաժարվի Մալկոմից մի դեպքում

Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)

Արսենալի հավանական մեկնարկային կազմը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Էմերին՝ լրագրողներին. «Ես ձեզ ոչինչ չեմ ասի»

«Արսենալի» վերջին մարզումը «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկարներ)

«Բարսելոնան» և «Արսենալը» կարող են վիճարկել Գամպերի գավաթը

Վենգերը ասել է, թե ով կարող է գլխավորել «Արսենալը» ապագայում

Աղբյուր. Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին