Լոնդոնի «Արսենալի» և Շվեյցարիայի ընտրանու կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է բաց թողնել Աշխարհի 2018թ. առաջնությունը: Ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ, գրում է tagesanzeiger.ch-ը:
Ջական վնասվածք է ստացել բախման ժամանակ: Բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը վնասել է ձախ ծունկը: Կիսապաշտպանը կարողացել է լքել խաղադաշտը միայն բուժանձնակազմի օգնության շնորհիվ:
Նշենք, որ մի քանի տարի առաջ Ջական վիրահատել էր ձախ ծունկը՝ խաչաձև կապանների կտրվածքի պատճառով:
Աշխարհի 2018թ. առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին: Շվեյցարիան առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին՝ մրցելով Բրազիլիայի հավաքականի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո