fbpx

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում՝ ըստ Vnews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

14 Մարտ 2019 - 00:00

3

ՖԱ Արսենալ

0

Ստեյդ Ռենն

1 - 0 Էնսլի Մեյտլենդ-Նայլզ - 15`

2 - 0 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ - 5`

3 - 0 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ - 72`

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Արսենալը» կրկին պետք է փորձի հաղթանակի հասնել՝ 2 գնդակի առավելությամբ, որպեսզի կարողանա պայքարը շարունակել մրցաշարում: Էմերին տարբեր ֆուտբոլիստների կարող է հնարավորություն տալ այսօր ու օգագործել տարբեր սխեմաներ: Մեր փորձագետները կանխատեսում են «Արսենալի» այսօրվա մեկնարկային կազմը:

Լիանա Մկրտրյան
Ճշգրտությունը` 72.7 %

Առաջին հանդիպմանը «Ռենից» կրած անակնալ պարտության հետևանքները վերացնելու համար ու հաջորդ փուլ դուրս գալու համար Ունայ Էմերին պետք է խաղասեղանին դնի իր ուժեղագույն կազմը: Պետք չէ մոռանալ նաև, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջիկա հանգստյան օրերին լոնդոնցիները խաղ չունեն:

  1. Թեև Բերնդ Լենոն հիմա փայլուն մարզավիճակում է, բայց դարպասը Եվրոպա լիգայում բազմափորձ Պետր Չեխինն է: Սոկրատիսը նախորդ խաղում կարմիր էր ստացել ու այսօր չի կարողանա օգնել թիմակիցներին: Էմերին պաշտպանությունում շքեղ ընտրություն չունի ու նորից կվերադառնա Կոսիելնի-Մուստաֆի տարբերակին: Մեյտլենդ Նալյսը միակ օպտիմալ տարբերակն է աջում, իսկ ձախ եզրը, հաշվի առնելով հանդիպման կարևորությունը, կվստահվի Կոլաշինացին: Պաշտպանությունում զգոնությունը պարզապես անհրաժեշտություն է այս խաղում: Մեկ ընդունած գոլը կարող է որոշել հանդիպման ելքը:
  2. Կիսապաշտպանությունում այս խաղում միանշանակ կտեսնենք Լուկաս Տորեյրային, որը որակազրկված է ԱՊԼ-ում: Նա իր պաշտպանողական հմտություններով մեծ օգուտ կբերի «Զինագործներին»: Իսկ Ջական նոր տեմպ կհաղորդի «Արսենալի» գրոհներին:
  3. Մխիթարյանը դեռ նոր է ապաքինվել մեջքի վնասվածքից, և իմ կարծիքով, չի լինի մեկնարկում, բայց անպայման փոխարինման դուրս կգա: Լավ նորությունն այն է, որ Լակազետի որակազրկումը Եվրոպա լիգայում կասեցվել է և նա անպայման խաղը կսկսի մեկնարկային րոպեներից՝ Օբամեյանգի հետ զույգ կազմելով: Ճիշտն ասած՝ հարձակման աջ եզրում տատանվում էի Օզիլի ու Իվոբիի միջև, սակայն հաշվի առնելով խաղի կարևորությունը, գերադասեցի գերմանացուն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մխիթարյանը ներկայացրել է «Արսենալի» նոր հավելվածը

«Արսենալը» Իտալիայի հավաքականում փոխարինող է գտել Ռեմսիին

Գրանիտ Ջական ակնարկել է «Արսենալից» հեռանալու ցանկության մասին

Անրին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ, նա առաջ է անցել «Յունայթեդի» երկու աստղերից

Բեյլն ասել է, թե որ թիմի երկրպագու է եղել մանուկ հասակում

«Արսենալը» սկսել է ուսումնամարզական հավաքը Դուբայում

Չարլզ Ուոտս․ «Եթե «Արսենալը» դուրս գա ԵԼ-ի եզրափակիչ, ապա Մխիթարյանը միանշանակ կմեկնի Բաքու»

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

«Թող շարունակեն խոսել». Դենիս Սուարեսի պատասխանը «Արսենալից» հեռանալու լուրերին

Պահել, թե՞ վաճառել․ Football London-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ InStat-ի

«Արսենալը» որոշել է Դենիս Սուարեսի ճակատագիրը

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

«Արսենալը» մյուս լոնդոնյան գրանդերի հետ կպայքարի «Միլանի» աստղի համար

Սուլշերը՝ գավաթից դուրս մնալու մասին․ «Սա մեր վատագույն հանդիպումն էր»

Մխիթարյանը FIFA-19-ում Եվրոպա լիգայի հատուկ քարտի է արժանացել