«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը - VNews
Բաժիններ

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար 2019/20 մրցաշրջանն ավարտվեց Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում «Սևիլիայից» կրած պարտությամբ: Այժմ կարող ենք հանգիստ կերպով հետ հայացք գցել Մխիթարյանի՝ Իտալիայում անցկացրած առաջին մրցաշրջանին, որում դրական կետերը քիչ չէին:

«Ռոմա» տեղափոխությունն ու ադապտացումը

Մխիթարյանը 2019/20 մրցաշրջանը մեկնարկեց կարևոր որոշմամբ. տրանսֆերային շուկայի փակման օրը Հենրիխն արագ որոշում կայացրեց՝ «Արսենալից» հեռանալ և տեղափոխվել «Ռոմա»՝ նոր ակումբ, նոր երկիր, նոր առաջնություն, նոր ֆուտբոլ՝ փնտրելով ավելի շատ խաղաժամանակ, ավելի մեծ կարևորություն և ֆուտբոլը կրկին վայելելու հնարավորություն:

Մրցաշրջանի առաջին հատվածն ու Մխիթարյանի՝ իտալական ֆուտբոլին ու նոր ակումբին ընտելանալու ընթացքը բարդ ստացվեց, քանի որ ոչ միայն խանգարում էին վնասվածքները, այլ նաև՝ հարմարվելու խնդիր ուներ հենց թիմը՝ «Ռոման», որի համար նույնպես նոր փուլ էր՝ նոր մարզչով. Պաուլու Ֆոնսեկան Հռոմում անցկացրած առաջին ամիսներին դեռ ծանոթանում էր ֆուտբոլիստների որակներին, մարտավարական փորձարկումներ անում, ինչի արդյունքում «Ռոման» շատ միավորներ կորցրեց, իսկ հետագայում արդեն չհասցրեց մտնել լավագույն քառյակ՝ չնայած էականորեն բարելավված խաղին ու արդյունքներին: Մխիթարյանն էլ որքան հասցրեց խաղալ, փորձեց օգտագործել իր բարձր կարգն ու խաղային հատկանիշները, ինչի շնորհիվ կարողացավ մի քանի խաղում արդյունավետ գործողություններով օգնել թիմին:

Պոստ-կարանտինյան շրջանն ու Մխիթարյանի վերածնունդը

Մխիթարյանի՝ «Ռոմայում» անցկացրած լավագույն շրջանը սկսեց ֆուտբոլի վերադարձով. 3-ամսյա դադարը Մխիթարյանը չէր կարող ավելի լավ օգտագործել: Ֆուտբոլի վերսկսումից հետո մենք տեսանք ֆիզիկական հրաշալի վիճակում գտնվող, թիմին ու թիմի տակտիկային լիարժեք ադապտացած, ավելի նախաձեռնող ու համարձակ գործողություններով Մխիթարյանի:

Տակտիկական առումով Մխիթարյանը Ֆոնսեկայի գլխավոր զենքն էր ու «Ռոմայի» ամենաառանցքային ֆուտբոլիստը. պորտուգալացի մասնագետը շատ լավ զգացել էր Հենոյի լավագույն կողմերը, ու այն տարբեր առավելությունները, որ նա ցուցադրել էր իր կարիերայի տարբեր թիմերում. «Շախտյորում» Մխիթարյանը խաղում էր խաղադաշտի կենտրոնում (Հայաստանի հավաքականում նման դեպքեր նույնպես եղել են), «Բորուսիայում»՝ խաղարկողի դիրքում՝ կենտրոնական հարձակվողի թիկունքում, «Արսենալում» ու «Յունայթեդում» էլ հիմնականում եզրային հարձակվողի դիրքում: «Ռոմայում» Մխիթարյանը խաղաց այս բոլոր դիրքերում՝ կախված խաղի իրավիճակից, մրցակցից ու Ֆոնսեկայի ընտրած սխեմայից:

Մխիթարյանի խաղային քարտեզը մրցաշրջանի ամբողջ ընթացքում

Նրա՝ Ա սերիայում անցկացրած խաղային քարտեզում շատ պարզ երևում է, թե որքան է տեղաշարժվել Մխիթարյանը, որքան մեծ ծավալի աշխատանք է կատարել տարբեր դիրքերում. կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խաղալով նա շատ էր օգնում թիմին խլել գնդակը, գրոհները կազմակերպելու հարցում նա ուներ մեծ ազատություն, ինչն օգնում էր իրեն օգտագործել ստեղծագործական միտքն ու ճիշտ զարգացում տալ գրոհներին: Մխիթարյանը շատ դեպքերում ինքն էր փորձում վճռել դրվագի ելքը:

Վիճակագրության առումով Մխիթարյանը նույնպես բավական լավ ցուցանիշներ ունի: Բոլոր մրցաշարերում միասին Հենրիխն անցկացրած 30 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանն այս մրցաշրջանում 69 անգամ հարվածային պահեր է ստեղծել իր թիմի համար, ավելի կոնկրետ՝ նրա գործողությունները՝ «բանալի» փոխանցումները, անցումները կամ տուգանային հարվածի իրավունք վաստակելը թույլ է տվել «Ռոմայի» ֆուտբոլիստներին հարվածային դիրք դուրս գալ ու հարվածել:

Բացի խփած 9 գոլից, Մխիթարյանը նաև 6 անգամ ստեղծել է գոլ: Նույն տրամաբանությամբ՝ իր բոլոր գործողություններով Մխիթարյանը նպաստել է «Ռոմայի» խփած գոլերին:

Մխիթարյանը գրանցել է փոխանցումների ճշգրտության բավական բարձր տոկոս՝ 83.7, և ընդ որում՝ հարվածային, գոլային կամ վտանգավոր պահեր Հենրիխը ստեղծել է միայն խաղային իրավիճակներից ու ոչ մի անգամ ստանդարտի խաղարկությունից: Հաջողված անցումների տոկոսն էլ ցածր չէ. Մխիթարյանի՝ անցումներ կատարելու 41 փորձից 21-ը (55 %) հաջողված է ստացվել:

Մխիթարյանը լավ ցուցանիշներ ունի նաև պաշտպանական գործողություններում: Ամենատպավորիչը հաջողված սահանկումների ցուցանիշն է. 40 փորձից 28 դեպքում Մխիթարյանը սահանկումը հաջող է ստացվել: Մխիթարյանը շատ լավ նաև ճնշում է գործադրում. 296 անգամ Հենրիխը պրեսինգ է կիրառել, որից 74 դեպքում կարողացել է խլել գնդակը (24%), 27 անգամ նա կանգնել է մրցակիցների հարվածի ճանապարհին, իսկ 24 անգամ որսացել մրցակիցներին սխալ փոխանցման վրա:

Հոգեբանական առումով տեսանք ավելի հասուն Մխիթարյանի, որն ինքնավստահ է գործում բոլոր խաղերում, շատ դեպքերում իր վրա է վերցնում խաղը: Նույնիսկ բարդ խաղերում, երբ «Ռոմայի» մոտ ոչինչ չէր ստացվում, Մխիթարյանն իր փայլուն խաղով առանձնանում էր ողջ թիմից ու կարողանում էր ինչ-որ կերպ հանել թիմին բարդ կացությունից: Հենոն կարողացավ նաև գոլեր հեղինակել իտալական թոփ թիմերին՝ «Ինտերին» ու «Նապոլիին», իսկ «Յուվենտուսի» դեմ 2 խաղերին էլ նա բացակա էր՝ առաջին դեպքում վնասվածքի պատճառով, իսկ երկրորդ դեպքում՝ ոչինչ չորոշող խաղում Ֆոնսեկան նրան հանգստանալու հնարավորություն տվեց:

Այս թվերի շնորհիվ հասկանում ենք, որ ոչ միայն արտաքին տպավորությունը, այլ նաև ցուցանիշները փաստում են Մխիթարյանի՝ «Ռոմայում» կարևորության մասին:

Մխիթարյանն օրեցօր բարելավվում է իր խաղը և կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Խաղացողը, որ տարբերություն է ստեղծում, նա է: Կարծում եմ՝ «Ռոման» կճախրի Մխիթարյանի հետ. Ֆոնսեկա

Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Զլատանի դուբլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)

«Ռոմայի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին» և միավորներով հավասարվեց առաջատար «Միլանին» (տեսանյութ)

«Ինտեր» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

«Նապոլին» ջարդուփշուր արեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Մանջուկիչի պայմանագրից մանրամասներ են հայտնի դարձել

«Լացիոն» հռոմեական դերբիում հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Լացիո» – «Ռոմա»․ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Լացիո» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

Նշեք «Ռոմայի» բոլոր գոլերը 21-րդ դարի բոլոր դերբիներում. VNews-ի Quiz-ը

«Լացիո» – «Ռոմա». «Գայլերի» հայտացուցակը

Ինչպե՞ս Մխիթարյանը կխաղար «Արսենալում»․ նա լոնդոնցիների ցանկացած ֆուտբոլիստից վտանգավոր է

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Խաղացե՞լ է ֆուտբոլիստը «Ռոմայի» եվ «Լացիոյի» կազմերում, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումներն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Երբ կռվի են դուրս գալիս գիշատիչները». 5 կարևոր փաստ «Ռոմա» – «Լացիո» դերբիի մասին