-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հաստատել էր, որ ակումբի ֆինանսական միջոցները սահմանափակ են, և թիմը կարող է միայն վարձակալել ֆուտբոլիստներին։ Իսկ հիմա մամուլում տեղեկությունները շատ են, որ լոնդոնյան ակումբի բյուջեն ամառային համալրումների համար ևս շքեղ չէ, իսկ թիմի ղեկավարությունը իսպանացի մասնագետի առաջ խնդիր է դրել ակումբը վերադարձնել Չեմպիոնների լիգա։
Daily Star-ի տեղեկություններով՝ այդ պատճառով էլ Էմերին մտածում է բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից ազատվելու մասին։ Մասնագետը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը, Մեսուտ Օզիլը, Ալեքս Իվոբին, Շկոդրան Մուստաֆին կարող են «զինագործներին» ավելի մեծ օգուտ բերել թիմից հեռանալով։
Լոնդոնցիները նրանց փոխարեն ցանկանում են գնել Նիկոլաս Պեպեին և Ուսման Դեմբելեին։
«Արսենալի» հավանական մեկնարկային կազմն՝ ըստ բրիտանական լրատվամիջոցների
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո