«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ - VNews
Բաժիններ

«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորը շատ մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն:

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այսօր կայացած բանակցությունների ժամանակ վերջնական համաձայնության է հասել իսպանական գրանդի հետ 22-ամյա նորվեգացու տրանսֆերի վարձակալության շուրջ: Այս մասին հաղորդում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Էդեգորն «Արսենալում» վարձավճարով հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ընդ որում, խաղացողի աշխատավարձն ամբողջական կերպով վճարելու են հենց «զինագործները»: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի այն բանից հետո, երբ կիսապաշտպանը բուժզննում կանցնի «Արսենալի» ճամբարում:

Նշվում է, որ Էդեգորի՝ լոնդոնյան թիմի առաջարկն ընդունելու հարցում առավելապես հիմք է հանդիսացել գլխավոր մարզիչ Միկել Արտետայից ստացած զանգը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալը» չի պատրաստվում «Արսենալի» հետ վարձակալական պայմանագրում կետ ներառել, ըստ որի՝ անգլիական ակումբը հնարավորություն ունենա հետագայում գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

«Ֆեներբահչեն» հաստատեց Օզիլի տրանսֆերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» 4 ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից

Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

Պետրոս Ավետիսյանը վերադառնում է Հայաստան. պայմանագիրն արդեն ստորագրված է

«Ռեալը» կարևոր կորուստ ունի «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում

Հիմա էլ Վարանը. «Ռեալը» կարող է կորցնել իր առանցքային ֆուտբոլիստին

Շրջադարձ․ նոր զարգացումներ՝ Ռամոս – «Ռեալ» բանակցություններում

«Ռեալը» կարող է հրաժարվել իր աստղից, եթե հաջողվի համաձայնության գալ Մբապեի հետ

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

3 պատճառ՝ մեկ նախադասությունում. Հալանդի վերաբերյալ «Բորուսիայի» պատասխանը

«Մանչեսթեր Սիթին» 115 միլիոն է առաջարկելու իր նախկին ֆուտբոլիստների որդիների համար

Պետրոս Ավետիսյանը չմնաց Ռուսաստանում

Բենզեման շուտով կվերադառնա խաղադաշտ

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Նապոլին» լքում են պայքարը, «Արսենալը» հաջորդ փուլում է, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Անհասկանալի է». Կապելոն՝ «Ռեալի» օգտին կարմիր քարտի մասին

Զիդան. «Գոլի կոմբինացիան ծրագրված էր, բայց հարվածը պետք է այլ ֆուտբոլիստ կատարեր»