«Լիվերպուլի» պաշտպան Ալբերտո Մորենոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Ինչպես հաղորդում է The Mirror-ը՝ 26-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Ի դեմս Մորենոյի «զինագործները» փոխարինող են տեսնում Նաչո Մոնրեալին, որի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ:
Հաղորդվում է, որ Մորենոյին շատ է ցանկանում իր թիմում տեսնել Ունայ Էմերին, որը լավ ծանոթ է իսպանացուն «Սևիլիայում» համատեղ աշխատանքի տարիներից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո