fbpx
Բաժիններ

«Արսենալը» կարող է ստիպված լինել թողնել Մխիթարյանին տանը. The Guardian

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

ՖԱ Չելսի

1

ՖԱ Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

«Արսենալը» սկսում է պատրաստվել այն բանին, որ կարող է զրկվել Մխիթարյանից Եվրոպա լիգայի եզրափակիչում: Ակումբում զայրացած են, որ իրենց խաղացողը պարզապես ստիպված է բաց թողնել այսպիսի մեծ եզրափակիչը՝ անվտանգության նկատառումներով: Այս մասին գրում է The Guardian-ը:

ՈւԵՖԱ-ն դեռևս չի կարողանում երաշխավորել Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում կայանալիք եզրափակիչում: Կառույցի և «Արսենալի» միջև բանակցությունները դեռ շարունակվում են, և լոնդոնցիներն արդեն հաջորդ շաբաթ պետք է որոշում կայացնեն Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ, բայց, ինչպես պարբերականն է նշում, նրանք այնքան էլ լավատես չեն այդ հարցում:

Ակումբն ու Հայաստանի հավաքականի ավագը հիասթափված են: Ճիշտ է՝ Մխիթարյանը Եվրոպա լիգայում «Արսենալի» կազմում վերջին ժամանակներում այդքան էլ շատ չի խաղում, բայց նա, անկասկած, կարևոր ֆուտբոլիստ է լոնդոնյան թիմի համար: ԵԼ-ի այս խաղարկությունում, ընդհանուր առմամբ, 14 խաղից Հենոն մասնակցել է 11-ին, և ոչ մի կիսապաշտպան թիմում ավելի շատ չի խաղացել նրանից:

«Արսենալը» չի էլ կարող որպես բողոքի նշան հրաժարվել եզրափակիչում խաղալուց, քանի որ հաղթանակի արժեքը չափազանց մեծ է: Սեղանին դրված է լուրջ տիտղոս և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիրը, որը նվաճելու դեպքում «Արսենալի» տրանսֆերային բյուջեին կավելանա 60 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Մխիթարյանի խաղընկերները ևս հիասթափված են: Բոլորը, նույնիսկ վնասվածք ունեցողները խնդիր չունեն եզրափակիչի մասնիկ լինելու, սակայն ոչ ոք չի հասկանում, որ միայն ազգային պատկանելիության պատճառով Մխիթարյանը չի կարող խաղալ եզրափակիչում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալի» ֆուտբոլիստը մոտ է ակումբից հեռանալուն

Ինչ է ասել Մոհամեդ Սալահը Դավիդ Լուիսին նշանակված 11-մետրանոցի մասին

«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

Կլոպ. «Օբամեյանգը թերություն չունի, բացի մեկ բանից»

ԱՊԼ 2019/2020 Մրցաշրջանի 3 գլխավոր ինտրիգները | Fergie Time #4 (տեսանյութ)

Օբամեյանգ. «Նրանք աշխարհի լավագույն հարձակվողական եռյակներից են, մենք էլ կարող ենք լինել այդպես»

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

Պատմության կերտման ճանապարհին. VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին

«Արարատ-Արմենիան» խաղավերջում գոլ է խփում և հաղթում «Դյուդելանժին» (տեսանյութ)

«Արարատ»-Արմենիայի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում

«Արսենալի» մարզումը՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Վարդան Մինասյան. «Հոգեբանորեն պատրաստ ենք հանդիպմանը»

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերա. «Այսպիսի թիմով մենք չենք կարող մեզ ֆավորիտ համարել»

Սեբալյոսը քննարկել է «Բարնլիի» դեմ խաղը Մխիթարյանի հետ