«Արսենալը» մտադիր է բաժանվել 9 ֆուտբոլիստից. Մխիթարյանը ցանկում է - VNews
Բաժիններ

«Արսենալը» մտադիր է բաժանվել 9 ֆուտբոլիստից. Մխիթարյանը ցանկում է

«Արսենալի» ղեկավարությունը վստահում է գլխավոր մարզիչ Միկել Արտետային ու պատրաստ է մի շարք խաղացողների վաճառել՝ թիմում բարեփոխումներ իրականացնելու համար։

Եթե լոնդոնյան ակումբը ստանա համապատասխան առաջարկներ, ապա պատրաստ կլինի բաց թողնել նույնիսկ Ալեքսանդր Լակազետին ու Հեկտոր Բեյլերինին։

Սոկրատիսը, Մատեո Գենդուզին, Լուկաս Տորեյրան, Հենրիխ Մխիթարյանը ու Սեադ Կոլաշինացը, ինչպես նաև Շկոդրան Մուստաֆին ու Ռոբ Հոլդինգը Արտետայի ցուցակում են ու վաճառքի կհանվեն։

«Զինագործները» ցանկանում են բաժանվել նաև Մեսուտ Օզիլից, սակայն ֆուտբոլիստի գործակալը վերջերս հայտարարել էր, որ գերմանացին կմնա անգլիական ակումբում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մխիթարյանը «Ռոմայում» է մնալու մինչև այս մրցաշրջանի ավարտ։ Ակումբների միջև նաև նախնական համաձայնություն էր ձեռք բերվել կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ Մխիթարյանը ու «Արսենալը» խզել են պայմանագիրը, որը սպառվում էր 2021-ին, և հայ ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ պայմանագիր կկնքի ազատ գործակալի կարգավիճակով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Telefoot․ Աուարն ընտրություն է կատարել հօգուտ անգլիական ակումբի

Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է»

«Արսենալն» ու «Ատլետիկոն» կարող են փոխանակվել կիսապաշտպաններով

Արտետա. «Նրա համար հիմնական կազմում հայտնվելը բարդ է. թիմը զարգանում է»

«Արսենալը» հաղթեց «Լեսթերին» ու նվաճեց Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Մխիթարյանի վարկանիշային թիվը FIFA 21 տեսախաղում

Պաշտոնական․ «Արսենալը» նոր դարպասապահ ունի

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Ֆոնսեկա․ «Մխիթարյանի, Պեդրոյի և Պելեգրինիի միջև կոմբինացիաներն օգնեցին պահեր ստեղծել»

«Արսենալը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պրեմիեր լիգա 20/21-ում (տեսանյութ)

«Ռոման» Ա սերիայում մեկնարկեց ոչ-ոքիով, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Մխիթարյանը՝ «կեղծ 9 համար»․ «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը «Վերոնայի» դեմ խաղի համար

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

3 օր մինչև մրցաշրջանի մեկնարկը․ «Ռոման» հերթական մարզումն է անցկացրել (ֆոտո)