fbpx
Բաժիններ

«Արսենալը» շատ մոտ է Ամերիկայի գավաթի աստղերից մեկին ձեռք բերելուն

Բրազիլիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստ Էվերտոն Սոարեշը շատ շուտով «Արսենալի» ֆուտբոլիստ կդառնա, տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով մի շարք անգլիական լրատվամիջոցների:

Ըստ տեղեկությունների՝ «Արսենալը» ֆուտբոլիստի համար «Գրեմիոյին» կվճարի 40 միլիոն եվրո: Նշվում է, որ լոնդոնցիների ներկայացուցիչները Բրազիլիա են մեկնել՝ խաղացողի բուժզննումն անցկացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ունայ Էմերիի գլխավոր տրանսֆերային թիրախը «Կրիստալ Փելասի» եզրային հարձակվող Վիլֆրեդ Զահան էր, սակայն նրա բարձր տրանսֆերային արժեքը վճռորոշ խոչընդոտ հանդիսացավ:

23-ամյա Էվերտոնը «Գրեմիոյի» կազմում հասցրել է անցկացնել 6 մրցաշրջան, որոնցում մասնակցել է 148 հանդիպման, խփել 38 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: Էվերտոնը նաև Ամերիկայի գավաթի ավարտված խաղարկության գլխավոր բացահայտումներից էր, որտեղ տպավորիչ ելույթներ ունեցավ, գոլ խփեց եզրափակիչում ու դարձավ չեմպիոն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» Նեյմարի հետ ամենօրյա կապի մեջ է

Յովիչը կարող է տեղափոխվել Իտալիա

Էրիկսենին հետաքրքրում են առաջարկներ միայն 3 գրանդ ակումբներից

Ստարիջը տեղափոխվում է Թուրքիա

«Արսենալը» մտադիր է տրանսֆերներ իրականացնել նաև ձմռանը

«Յուվենտուսը» Նեյմարին գրավիչ առաջարկ է անում

Ռիբերին ակնարկ է արել իր ապագա ակումբի վերաբերյալ

Նեյմարին ձեռք բերելու «Բարսելոնայի» հերթական փորձը ձախողվում է

Ալեքսիս Սանչեսը վաղը բուժզննում կանցնի նոր ակումբում

«Բարսելոնան» վերջին առաջարկն է պատրաստում Նեյմարի համար

«Բարսելոնան» խախտել է «Բավարիայի» հետ ունեցած պայմանավորվածությունը

Էմերի. «Կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» դեմ»

Դիբալայի ապագան մոտ է հանգուցալուծմանը. գործակալը շուտով կավարտի գործարքը

Հայտնի են Կոուտինյոյի տրանսֆերի բոլոր մանրամասները

Անսպասելի. հայտնի է, թե որտեղ կխաղա Իկարդին

Պաշտոնական․ Մարիո Բալոտելին վերադարձավ Իտալիա