«Արսենալը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Դենի Ուելբեկին և պատրաստ է նրան բաց թողնել ամռանը: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Անգլիացի հարձակվողը վնասել էր կոճը և չի կարողանա խաղալ մինչև հաջորդ տարի: Ակումբը որոշել է աջակցել Ուելբեկին վերականգնման ընթացքում և չի վաճառի նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակում է գտնվում նաև Աարոն Ռեմսին, որի հետ ևս «Արսենալը» չի պատրաստվում երկարաձգել համագործակցությունը:
Լոնդոնյան ակումբի հետ Ուելբեկի պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի հունիսին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո