Արշակ Կորյանի շլացուցիչ գոլը «Կրասնոդարի» դեմ խաղում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Արշակ Կորյանի շլացուցիչ գոլը «Կրասնոդարի» դեմ խաղում (տեսանյութ)

«Խիմկին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվելիս 2-7 հաշվով պարտվել է «Կրասնոդարին»:

Հյուրերից դուբլ է ձևակերպել Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը: Նա նախ 27-րդ րոպեին գոլ է խփել հեռահար տպավորիչ հարվածով, ապա 42-րդ րոպեին անվրեպ իրացրել 11-մետրանոց հարվածը: 25-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին:

Կորյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 մրցավեճի (7-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Խիմկին» 8 խաղից հետո վաստակել է ընդամենը 3 միավոր ու զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ հաշվետու մրցավեճում դաշտի տերերի կազմում 76-րդ րոպեին փոխարինման է մտել հայազգի 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը «Կրասնոդար-2»-ի կազմում Ֆուտբոլի Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 հանդիպումներում խփել է 7 գոլ:

Գեղամ Ղադիմյանն իր 9-րդ գոլը խփեց Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ոչ-ոքիներ «Չելսի» – «Սևիլիա» և «Ռեն» – «Կրասնոդար» հանդիպումներում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՉԼ. «Կրասնոդարի» հայտացուցակում «Ռենի» դեմ խաղի համար հայ ֆուտբոլիստ կա

Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն աճել է

Հայտնի է՝ ինչու Սարգիս Ադամյանը չտեղափոխվեց «Կրասնոդար»

Արշակ Կորյանի գոլը սեպտեմբեր ամսվա լավագույնն է (տեսանյութ)

ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ․ «Կրասնոդարը» և «Զալցբուրգը» հաղթեցին, ոչ-ոքի Չեխիայում (տեսանյութ)

Արշակ Կորյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Ուրալի» դեմ խաղում (տեսանյութ)

Խոակին Կապառոսի ու Արշակ Կորյանի մամուլի ասուլիսը (ուղիղ եթեր)

Տխուր վիճակագրությունը շարունակվեց. 4 անընդմեջ պարտություն, 5 խաղ առանց հաղթանակի

Բայրամյանը և Կորյանը ճանաչո՞ւմ են Հայաստանի հավաքականի իրենց խաղընկերներին (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին (տեսանյութ)

Դավիթ Յուրչենկոն, Արշակ Կորյանն ու Խորեն Բայրամյանը ժամանել են Հայաստան (ֆոտո)

Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

«Զենիթի» ֆուտբոլիստները կոտրել են Ռուսաստանի գավաթը տոնակատարության ժամանակ

Արշակ Կորյանի «Խիմկին» հանդես կգա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում