-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը ընդունել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը։
«Հնարավոր է, որ դուք հիշեք, թե ինչպես էր Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» հույսը ու Սլուցկիից առաջ մեկնել էր «Վիտես»։ Հիմա նա «Խիմկիի» հետ դուրս է եկել ՌՊԼ (դա դեռ հստակ չէ, այդ մասին ավելի վաղ եմ գրել), սակայն ինչն է ավելի հետաքրքիր՝ որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։
Կորյանը, որը ազգությամբ հայ է, խաղացել է Ռուսաստանի տարբեր հավաքականների կազմում՝ մինչև նույնիսկ Մ21 տարեկանների ընտրանիում։ Բայց վերջերս Արշակը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզչի հետ, դժվար թե նրան ճանաչեք, բայց դա Կապարոսն է, որը նախկինում աշխատել է «Սևիլիայում»: Հնարավոր է, որ շուտով Կորյանը դաշտ դուրս գա Մխիթարյանի հետ:
Ընդ որում՝ Կորյանի կարգավիճակը Ռուսաստանում չի փոխվել. նոր մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները կդադարեն համարվել լեգեոներներ։ Ենթադրում եմ, որ նման բաները սովորական բան կդառնան, իսկ Կորյանը վերջին «ռուս հայը» չի լինի, որը կընդունի Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը։
Որքանով ինձ հայտնի է, նույն ճանապարհով կարող է գնալ նաև Բայրամյանը։ «Ռոստովի» ֆուտբոլիստը արդեն առաջարկ է ստացել Հայաստանի հավաքականից ու ժամանակ խնդրել մտածելու համար։ Լսել եմ, որ Չերչեսովը (Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը-խմբ) քաղաքավարի զրույցների ժամանակ մեկ տարի է, ինչ ակնարկում է «Ռոստովի» սեփականատերերին, որ կարող է հրավիրել Բայրամյանին։ Բայց դա մինչև օրս տեղի չի ունենում ու չի էլ լինի, եթե Խորենը համաձայնվի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը»,-Sports.ru-ի փոխանցմամբ՝ գրել է Առուստամյանը։
Արշակ Կորյան. «Գումարի փոխարեն ընտրեցի ֆուտբոլը»
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո