Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում - VNews
Բաժիններ

Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

f0d6ad014ee6de32b80840874ec60f45 - Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլային գլխավոր հանդիպումներն արդեն ավելի քան մեկ տարի անցնում են առանց հանդիսականների։ Իհարկե, երկրպագուների ներկայությունը ստադիոնում գերազանց մթնոլորտ է ստեղծում ու գեղեցկացնում է այս մարզաձևը։ Սակայն նրանց բացակայությունը հնարավորություն տվեց ֆուտբոլասերներին խաղը բացահայտել այլ տեսանկյունից։ Օտար լեզուներին տիրապետող երկրպագուները կարող են լսել ու հասկանալ, թե ինչ են խոսում եվրոպական թոփ գրանդների խաղացողները դաշտում խաղի ընթացքում, ինչ հուշումներ են անում իրար։ VNews-ն առանձնացրել է ֆուտբոլային դաշտում հնչող ամենատարածված հուշումներն ու ներկայացնում է, թե ինչ են նշանակում դրանք։

«Դուրս ենք գալիս»

Այս արտահայտությունը ավելի շատ կարող եք լսել պաշտպանվող թիմի դարպասապահից կամ էլ ավագից։ Եթե թիմի ավագը պաշտպան չէ, այս արտահայտությունը կասի թիմի պաշտպանողական գործողությունները համակարգող խաղացողը։ Հիմնականում դա լինում է կենտրոնական պաշտպաններից մեկը։ Այս արտահայտությունը պաշտպանողական գործողությունների առաջին մասի ավարտի մասին է։ Նպատակն է մրցակցին հեռու պահել սեփական դարպասից, դուրս հանել տուգանային հրապարակից և դուրս գալով՝ խաղից դուրս վիճակում թողնել հարձակվող թիմի խաղացողներին։

«Շարժվի’ր առաջ»/«Քեզ հետ եմ, կօգնեմ»

«Շարժվի՛ր առաջ» հուշումը ասվում է խաղացողին, որը գնդակով է։ Խաղընկերը սրանով հուշում է նրան, որ առջևում կա ազատ տարածություն ու պետք է գնդակով շարժվել առաջ։ Նմանատիպ արտահայտություն է նաև «Քեզ հետ եմ», կամ «կօգնեմ» հուշումը։ Այս արտահայտությունները հիմնականում կիրառվում են հակագրոհելիս։ Գնդակով խաղացողին հուշում են, որ նա կարող է առաջ շարժվել ու վստահ լինել, քանի որ իր հետ գրոհող խաղացող կա, ում կարելի է փոխանցում կատարել, կամ ով կարող է օգնել նրան։

«Վառվում ես/մենակ ես», «մենակ»

«Վառվում ես» արտահայտությունը տիպիկ է եվրոպական ֆուտբոլի համար։ Սա հուշում է գնդակով խաղացողին, որ վերջինս ենթարկվում է բարձր պրեսինգի շատ մոտ տարածության վրա։ Դա կարող է լինել մեկ, կամ գուցե մի քանի ֆուտբոլիստի կողմից։ «Մենակ ես»-ը «վառվում ես»-ի հականիշն է այս պարագայում։

34819 large 960x540 - Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

Եթե խաղացողը մեջքով է ստանում գնդակը, կամ ամբողջությամբ չի տեսնում, թե ինչ է կատարվում կողքերը, թիմակիցները կարող են հուշել նրան, որ մոտակայքում մրցակից չկա, ու նա ժամանակ ունի դիտարկելու գրոհը շարունակելու տարբերակները՝ շրջվելով գնդակով։ Երբեմն «մենակը» կիրառում են նաև գրոհի ժամանակ՝ հուշելով գնդակով խաղացողին, որ առջևի գծում կա խաղացող, որը մենակ է ու կարելի է նրան փոխանցում կատարել։

«Վրա՛ն»

Այս արտահայտությանը կարելի է հանդիպել ինչպես ֆուտբոլային դաշտում, այնպես էլ հայկական բակերում։ Այս արտահայտության համարժեքը կարող են օգտագործել դարպասապահներն ու կենտրոնական կիսապաշտպանները։ Նպատակը հարձակվող խաղացողին ավելի մոտենալն է, կամ էլ մրցակցի կիսադաշտում պրեսինգին դիմելը։

«Ձախ ոտքը, աջ ոտքը»

Այս արտահայտությունը հիմնականում կիրառվում է դարպասապահների կողմից։ Հայաստանի հավաքականի երկրպագուները գուցե հիշեն մեր ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանի բղավոցները։ Բայց ի՞նչ էր այս արտահայտությամբ հուշում դարպասապահը։ Սա ևս մի քանի իմաստով կարող է կիրառվել։ Եթե թիմը պաշտպանվում է․ «ձախ կամ աջ» ոտքի հուշումը մրցակցի խաղացողի աշխատանքային ոտքին է վերաբերվում։ Այսինքն՝ պետք է պատրաստ լինել, որ գնդակով խաղացողը կարող է հարվածել, կամ փոխանցել այդ ոտքով։ Երբ թիմը գնդակով է, այս արտահայտությունը հուշում է, որ մրցակցի խաղացողը ցանկանում է խլել գնդակը այդ ոտքով։

afp en 8e0883ff6d7ac08b4d69457557df09369ff647a9 - Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

«Հանգստանում ենք»

Այս արտահայտությունը հիմնականում ասում են թիմերի մարզիչները։ Սա հաջորդում է խաղի ընթացքում ինտենսիվ րոպեներին, երբ մարզիչը կոչ է անում իր խաղացողներին հանգստացնել խաղը, ինչ-որ չափով վերականգնել ուժերն ու շարունակել խաղը։

Մեր ընտրանին

«Ե՛ս»

Սա թերևս ամենահայտնի արտահայտություններից մեկն է ֆուտբոլային դաշտում, որը ծանոթ է մեզ դեռևս բակում ֆուտբոլ խաղալու օրերից։ Այս արտահայտությունը ևս հիմնականում անում են դարպասապահները։ Նրանք հուշում են թիմակիցներին, որ իրենք են որսալու գնդակը, կամ էլ այն հեռացնելու։ Երբեմն այս արտահայտությունը կարող է կիրառվել նաև թիմի պաշտպանների, կամ էլ պաշտպանվող այլ խաղացողների կողմից։

tim howard punch 960x576 - Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

«Թո՛ղ»

Այս արտահայտությունը «ես»-ի համարժեքն է, սակայն հարձակվելիս։ Ֆուտբոլիստը տեղեկացնում է խաղընկերոջը, որ պետք թողնել գնդակը, որ այն հասնի իրեն։

«Խաղա՛ տանը»

Սա ևս տիպիկ եվրոպական արտահայտություն է, որն օրինակ հայկական ֆուտբոլում դժվար հանդիպեք։ Այս արտահայտությունը օգտագործում են այն թիմի խաղացողները, կամ մարզիչը, որը գնդակով է։ Սա նշանակում է, որ գնդակը պետք է խաղարկել սեփական տուգանային հրապարակով՝ փոխանցելով դարպասապահին, կամ էլ կենտրոնական պաշտպաններին։

EmJf2weX0AAqmMW 960x540 - Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

«Մեջքը»

Այս արտահայտությունը վերաբերվում է պաշտպանվող թիմակցին։ Նրան հուշում են, որ հետևում մնացել է հարձակվող թիմի խաղացող։ Հիմնականում այս հուշումը անկյունայինի, կամ ստանդարտ դիրքերի խաղարկումից հետո ասվում է դարպասապահին, երբ նա գնդակով է լինում ու մրցակցի ֆուտբոլիստներից որևէ մեկը դեռ դուրս եկած չի լինում տուգանային հրապարակից։

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

Լիգա 1. Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

«Նապոլին» ջախջախեց «Ուդինեզեին»՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

Գվարդիոլա. «Հավերժ կհիշեմ այս մրցաշրջանը»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Մխիթարյանը Սալահից հետո նման ցուցանիշ գրանցած առաջին ֆուտբոլիստն է «Ռոմայում»

Ռոնալդուն բաց է թողել «Յուվենտուսի» մարզումը՝ նախագահ Անյելիի հետ այցելելով «Ֆերարիի» գործարան

Մխիթարյանն ու խաղընկերներն ընտրություն են կատարել «Ռոմայի» գոլային մեղեդիի տարբերակների միջև (տեսանյութ)

Նեյմարի պայմանագրի գաղտնի կետը

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է որակազրկվել 10 խաղով մրցակցի ֆուտբոլիստներին վիրավորելու համար

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

ՊՍԺ-ն սայթաքեց՝ «Լիլին» ավելի մոտեցնելով չեմպիոնության (տեսանյութ)

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)