Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ - VNews
Բաժիններ

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

07.09.2019 Armenia pre match 2 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

«Նոայի» հետ մրցավեճում «Արարատի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը կրկնակի հոբելյան նշեց՝ 400-րդ խաղը ֆուտբոլային իր ողջ կարիերայում և 250-րդը՝ ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում:

Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային ճանաչված ընտանիքից է: Նրա պապը՝ Ֆելիքս Վերանյանն անցյալ դարի 60-ականներին Երևանի «Արարատի» (այն ժամանակ թիմը կրում էր «Սպարտակ» անվանումը) կազմում մասնակցել է ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությանը, հանդես է եկել նաև «Լոռիում», Ռիգայի «Դաուգավայում», Հոկտեմբերյանի «Սևանում» ու Գյումրիի «Շիրակում»: Հետագայում նա մարզչական բեղմնավոր գործունեություն է ծավալել մի շարք թիմերում, այդ թվում՝ Երևանի «Արարատում» և Աբովյանի «Կոտայքում»: Ի դեպ, հենց Ֆելիքս Վերանյանի գլխավորությամբ է «Կոտայքը» 1984թ. ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությունում Առաջին խմբի ուղեգիր նվաճել:

Արտակի հայրը՝ Գեղամ Եդիգարյանը ևս ճանաչված ֆուտբոլիստ էր: Նա Հոկտեմբերյանի «Սպարտակի» և Աբովյանի «Կոտայքի» կազմում մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ և Առաջին խմբերի առաջնություններին, իսկ ՀՀ առաջնություններում հանդես է եկել Երևանի «Կիլիկիայում», «Վանում» և Դիլիջանի «Իմպուլսում»:

Դե իսկ Արտակի ավագ եղբորը՝ Արթուրին ներկայացնելու հարկ չկա, քանի որ ֆուտբոլասերների ներկայիս սերունդը լավ է ճանաչում նրան: Միայն նշենք, որ 2019թ. ֆուտբոլային կարիերան ավարտած Արթուր Եդիգարյանն էլ ժամանակին 400-րդ խաղի հոբելյանը նշելու հաճելի առիթ է ունեցել: Այնպես որ, երկու եղբայրներն էլ խորհրդանշական «400-ի ակումբի» անդամներ են:

59713130 668098353680877 8081864931823058944 n 960x720 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Բարձրագույն խմբում նրա նորամուտը կայացել է 2007թ. հոկտեմբերի 3-ին «Բանանցի» հետ կայացած խաղում: Հանդիպման 75-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցը Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա Եդիգարյանին: Նա մասնակցեց նաև նոյեմբերի 10-ին Գյումրիում կայացած առաջնության ավարտական տուրի խաղին՝ ընդմիջմանը փոխարինելով Նարեկ Դավթյանին:

Հաջորդ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում կրկին ընդամենը երկու անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինման մտնելով «Ուլիսի» և «Բանանցի» հետ կայացած առաջնության մեկնարկային հանդիպումներում: Իսկ ահա 2008թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» հետ կայացած Սուպերգավաթի խաղում Վարդան Մինասյանը հիմնականում խաղադաշտ էր դուրս բերել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց թվում էր նաև Արտակ Եդիգարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և իր կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց:

2009թ. առաջնությունում Եդիգարյանն արդեն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն էր: Գարնանը նա իր 2-րդ տիտղոսը նվաճեց՝ թիմակիցների հետ պատվո շրջան կատարելով Հայաստանի գավաթով, իսկ առաջնության ավարտին՝ չեմպիոնի առաջին ոսկե մեդալը ստացավ:

21123 1408548269460548 2866684664021680425 n - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Մրցաշրջան-2010-ում «Փյունիկը» յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ նվաճելով հայկական ֆուտբոլի 3 գլխավոր մրցանակները: Այդ աննախադեպ հաջողությունում իր ծանրակշիռ ներդրումն ուներ նաև Արտակ Եդիգարյանը՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Հաջորդ մրցաշրջանում Եդիգարյանը «Փյունիկում» կրկին առանց պարգևների չմնաց: Նա թիմակիցների հետ 3-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր, իսկ առաջնությունում իր առաջին արծաթե մեդալը ստացավ:

2012թ. ամռանն Արտակ Եդիգարյանը հաջող փորձաշրջան անցնելով Դոնեցկի «Մետալուրգում», կես մրցաշրջան հանդես եկավ ուկրաինական թիմում՝ մասնակցելով պաշտոնական 12 հանդիպման: 2013թ. գարնանն Արտակը վերադարձավ «Փյունիկ», որի կազմում Հայաստանի գավաթով 3-րդ անգամ պատվո շրջան կատարեց:

302181 465186380188213 460561759 n - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

2013/14թթ. մրցաշրջանը Եդիգարյանը դիմավորեց «Բանանցում»: Առաջին շրջանի ավարտից հետո նա 2014թ. սկզբին ընդունեց «Ժալգիրիսի» հրավերը: Արտերկիր 2-րդ ուղևորությունը շատ հաջող էր Եդիգարյանի համար: 1,5 մրցաշրջան հանդես գալով թիմի կազմում, նա մասնակցեց առաջնության 20 և գավաթի 3 հանդիպման՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:

Լիտվայից վերադառնալուց հետո Արտակ Եդիգարյանն ընդունեց «Ալաշկերտի» հրավերը, որը նոր մարտահրավեր էր ունիվերսալ ֆուտբոլիստի համար: Հենց «Ալաշկերտում» բացահայտվեցին Եդիգարյանի ռմբարկուական հատկանիշները: Տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, հաջող իրացնելով տուգանային և 11մ հարվածները, Արտակը երկու մրցաշրջան անընդմեջ (2016/17թթ.՝ Միհրան Մանասյանի հետ, 2017/18թթ.) 13-ական գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:

«Ալաշկերտում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում Արտակն առաջնությունում մասնակցեց 109 խաղի, խփեց 32 գոլ և 5 տիտղոս նվաճեց՝ 3 անգամ արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալի, մեկական անգամ՝ ՀՀ գավաթակրի և սուպերգավաթակրի կոչմանը:

Alashkert vs Cluj 10 960x640 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Ի դեպ, 2018թ. Եդիգարյանը կարող էր Սուպերգավաթի մրցաշարերի նոր ռեկորդ սահմանել՝ դառնալով Հայաստանի միակ հնգակի սուպերգավաթակիրն ու պատվավոր մրցանակի խաղարկություններում բոլորից շատ՝ 7 խաղ անցկացրած ֆուտբոլիստը: Սակայն նա չէր հայտավորվել «Ալաշկերտի» կազմում հուլիսի 29-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած Սուպերգավաթի հանդիպմանը, որում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ալաշկերտցիները հաղթել էին 2-0 հաշվով՝ 2-րդ անգամ նվաճելով պատվավոր մրցանակը:

2018/19թթ. մրցաշրջանի ավարտից հետո Եդիգարյանը վերադարձավ «Փյունիկ», իսկ ընթացիկ առաջնությունում նա «Արարատի» կազմում պայքարում է տիտղոսների թիվն ավելացնելու համար: Նշենք, որ Արտակ Եդիգարյանը Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է: Հայաստանում հանդես գալիս նա 13 տիտղոս է նվաճել՝ դառնալով հնգակի չեմպիոն, քառակի գավաթակիր և սուպերգավաթակիր: Ավելի շատ մրցանակներ (15) ունի միայն Սարգիս Հովսեփյանը: Նա Հայաստանի տասակի չեմպիոն, եռակի գավաթակիր ու կրկնակի սուպերգավաթակիր է:

Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային կարիերայում 400 խաղի սահմանագիծը հատած 27-րդ ֆուտբոլիստն է: Գործող ֆուտբոլիստներից «400-ի ակումբի» ցանկում են նաև Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Կասպարովը, Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և Արտակ Գրիգորյանը: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» ավագը ևս իր հոբելյանական՝ 400-րդ խաղն անցկացրել էր «Նոայի» հետ մրցավեճում՝ ակումբի կազմը համալրելով անցյալ տարվա նոյեմբերի 2-ին:

126837247 3856347291065528 7220412079383845592 n 960x642 - Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Շուտով ակումբի կազմը կհամալրի ՀՀ ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն իր կարիերայում արդեն 397 խաղ է անցկացրել: Իսկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակիցներից «400-ի ակումբը» համալրելու լավ հնարավորություն ունի ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանը, որը պաշտոնական մրցումներում 375 խաղ է անցկացրել:

VNews.am-ը ներկայացնում է «400-ի ակումբի» անդամների ցուցանիշները: Հիշեցնենք, որ հաշվի են առնվում ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), Հայաստանի գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական հավաքականներում (ԵՀ), ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում և արտերկրի (Ա) Բարձրագույն խմբի թիմերում անցկացրած պաշտոնական խաղերը:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԱԳՍԵԱՀԵՀԱՊՀԱԵԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան3656632613213178783
2.Հենրիխ Մխիթարյան7016168814478673
3.Հովհաննես Թահմազյան4618362066582
4.Համլետ Մխիթարյան19244218567231550
5.Արթուր Քոչարյան35767111410282534
6.Կարեն Ալեքսանյան3245242125151080531
7.Գևորգ Կասպարով348565212921059530
8.Տիգրան Դավթյան4096233111507
9.Արթուր Ոսկանյան254433165416123500
10.Արթուր Պետրոսյան2144528696155499
11.Գևորգ Ղազարյան1332531073183218483
12.Աղվան Մկրտչյան271505324591949480
13.Կարեն Դոխոյան205301124883164471
14.Հրայր Մկոյան2654217467785469
15.Ռոման Բերեզովսկի22948337461
16.Ալեքսանդր Թադևոսյան275423214181358461
17.Արամ Ոսկանյան21646291114155453
18.Արարատ Հարությունյան33668317783442
19.Դավիթ Գրիգորյան29947215913354442
20.Արսեն Ավետիսյան32962314257440
21.Մարկոս Պիզելի128131867213430
22.Սամվել Մելքոնյան282581172916618427
23.Արթուր Եդիգարյան19035422428126427
24.Արտակ Գրիգորյան30440429353415
25.Արարատ Առաքելյան252492193313637411
26.Լևոն Պաչաջյան1934241738131287406
27.Արտակ Եդիգարյան25041623321335400

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Վանն» ու «Ուրարտուն» հաղթողին չորոշեցին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Ուրարտու». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Սևանին»` տանելով 3 անընդմեջ հաղթանակն առաջնությունում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Սևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը «Նոայի» մամուլի ծառայությանը (տեսանյութ)