Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները - VNews
Բաժիններ

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները 1 - Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ցատկային հատվածներ. Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ընդհանուր 170 հազար դոլար արժողությամբ վազքուղին դեռևս 2011 թվականին տրամադրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, սակայն անցած տարիներին այն այդպես էլ շահագործման չի հանձնվել: Ներկայիս վազքուղին, որը տեղադրվել է 1980-ականներին, կապամոնտաժվի այս ամսվա ավարտին, իսկ մայիսից կմեկնարկեն նորի կառուցման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը. «Պրոֆեսիոնալ և մասսայական սպորտի զարգացման համար առաջնահերթ անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որոնց ստեղծման համար սկսել ենք գործուն քայլեր կատարել: Նոր վազքուղու կառուցումը թույլ կտա այստեղ անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Հետևողական աշխատանքի, ներդրումային ծրագրերի միջոցով Արարատի մարզը, որը հայտնի է իր սպորտային ավանդույթներով, ավելի սպորտային տեսք կստանա, ինչը բխում է բոլորիս շահերից»:

Նշենք, որ բացի վազքուղու տեղադրումից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին նախատեսում է ներդրումային ծրագրի միջոցով վերանորոգել մարզադաշտի տրիբունաները, խաղադաշտում տեղադրել բարձրակարգ խոտածածկ:

Աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանի հետ քննարկել է նաև մարզի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների առկա խնդիրների լուծմանը և զարգացմանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակել ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Եվրոպայի առաջնությունում ունեցած հաղթանակներից հետո մեր ծանրորդները ժամանեցին Հայաստան (տեսանյութ)

Եվրոպայի նորընծա չեմպիոնների և մեդալակիրների դիմավորումը (լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարարն ու սպորտի գծով տեղակալը Մոսկվայում կհետևեն ծանրամարտի Հայաստանի հավաքականին

Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500մլն դրամ

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է մարզադպրոցների կառավարման նոր համակարգը

«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

Կարեն Գիլոյանը պարգևներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Արտաշատի մարզադաշտը կվերանորոգվի և կունենա միջազգային չափանիշների վազքուղի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մարզիկներին

Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

Միհրան Հարությունյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցում են մարտական գործողություններին (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարությունը ՖԻԴԵ-ի որոշումների վերաբերյալ մտահոգություն է հայտնել Շախմատի միջազգային ֆեդերացիային

ՀՀ կառավարությունը նոր պատվովճարներ է սահմանել բարձր նվաճումներ ցուցաբերած մարզիկների համար

Պաշտոնական. «Ուրարտու Վիվառոն» հրաժեշտ տվեց իր խաղացողին

Ինչպես «Ուրարտու-Վիվառոն» դարձավ չեմպիոն. ԵԱՏՄ Բասկետբոլի Գավաթ-2019-ի ամփոփում (տեսանյութ)