fbpx
Բաժիններ

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 5 տուր

05 Սեպտեմբեր 2019 - 20:00

1

Հայաստան

3

Իտալիա

1 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 11`

1 - 1 Անդրեա Բելոտի - 28`

1 - 2 Լորենցո Պելեգրինի - 77`

1 - 3 Անդրեա Բելոտի - 80`

Կարմիր Քարտ Ալեքսանդր Կարապետյան - 46`

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Ռումյան Հովսեփյան «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Կրկին հավաքական է հրավիրվել շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը, ով բաց էր թողել հավաքականի նախորդ հավաքը և հանդիպումները: ՀՖՖ պաշտոնական կայքը գրում է, որ Չալըշըրը ծրագրել էր իր հարսանյաց հանդիսությունը ԵՎՐՈ-2020-ի վիճակահանությունից 1 տարի առաջ և ժամկետները փոփոխելու հնարավորություն չէր ունեցել: Չալըշըրը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ներողություն խնդրել ինչպես գլխավոր մարզչից, այնպես էլ խաղընկերներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և երկրպագուներից՝ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումներին չմասնակցելու համար: Պաշտպանը խոստացել է ներդնել իր ողջ կարողությունները՝ Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումների ընթացքում օգտակար լինելու համար:

Անդրե Չալըշըր. «Հույս ունեմ, որ նորից հնարավորություն կստանամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»

Դավիթ Յուրչենկո. «Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

Մանչինի. «ԵՎՐՈ 2020-ին Իտալիայի կազմն արդեն որոշել եմ»

Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել երկրպագուներին

10 տարի է՝ հավաքականը չունի հայաստանցի կենտրոնական հարձակվող․ Այդ ինչպե՞ս

Մխիթարյան․ «Ինձ համար միշտ մեծ պատիվ է երկրիս լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը»

Արման Հովհաննիսյանը մոտ է ղազախական ակումբ տեղափոխությանը

Տալալաևը չի բացառել, որ կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

«Այդ երկրում ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր մեզ»․ Կամո Հովհաննիսյանի ամենաուշագրավ մտքերը

2020թ. հայկական սպորտի ամենասպասված իրադարձությունները (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

Ադամյանը հայր կդառնա

Exclusive. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի, ամենամեծ ձեռքբերման, մարզիչ դառնալու և այլ թեմաների մասին

Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում