Արտետա․ «Օզիլի նկատմամբ համբերատար եմ եղել, հնարավորություններ ընձեռել և արդար գտնվել» - VNews
Բաժիններ

Արտետա․ «Օզիլի նկատմամբ համբերատար եմ եղել, հնարավորություններ ընձեռել և արդար գտնվել»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ևս մեկ անգամ խոսել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

32-ամյա գերմանացին դուրս է մնացել «զինագործների»՝ Պրեմիեր լիգայի և Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության հայտացուցակներից:

«Բոլոր ուժերս ներդրել եմ, փորձել եմ նրան հնարավորինս շատ հնարավորություններ տալ: Համբերատար եմ եղել, նրան շանսեր ընձեռել և արդար գտնվել:

Նա վերջին մի քանի մրցաշրջաններում կարևոր ֆուտբոլիստ է եղել: Ես հարգում եմ Օզիլին: Բայց այստեղ եմ, որպեսզի կայացնեմ որոշումներ, որոնք լավագույնը կլինեն թիմի ու ակումբի համար: Հենց դա էլ փորձում եմ անել:

Հետո հարկավոր է լինում բացատրություն տալ որոշման կապակցությամբ, քանի որ մարդկանց ճիշտ պատասխաններ են պետք: Պարզապես տալիս եմ պատասխաններ՝ հավատան ինձ, թե ոչ: Ոչինչ չեմ կարող անել դրա հետ կապված: Ինձ անհրաժեշտ է որոշումներ կայացնել սրտով և մտքով»,- ասել է Արտետան Sky Sports-ի եթերում:

Իսպանացի մասնագետն այս նույն թեմայով ավելի վաղ նշել էր, որ իր որոշումը եղել է զուտ ֆուտբոլային, և որ Օզիլի հետ անկեղծ է եղել ակումբ գալու առաջին իսկ օրվանից:

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Խոսքեր չունեի․․․ Մեսին խնդրեց իմ մարզաշապիկը»․ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի պատմությունը

«Արսենալը» կխզի Օզիլի հետ պայմանագիրը

Ինչպե՞ս Մխիթարյանը կխաղար «Արսենալում»․ նա լոնդոնցիների ցանկացած ֆուտբոլիստից վտանգավոր է

Գոլազուրկ ոչ-ոքի «Արսենալ» – «Քրիստալ Փելաս» խաղում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան․ «Իմ ցուցադրած խաղից երևում է, թե ինձ ինչպես եմ զգում «Ռոմայում»

Մոուրինյոյի պատասխանը՝ Օզիլին. «Ո՞վ է ասել, որ մենք հետաքրքրված ենք նրա ծառայություններով»

Ինչպես է Մխիթարյանը խաղում թոփ-թիմերի դեմ. հատուկ հաշվարկ

Կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Եվս մեկ «ասիստ», և Մխիթարյանը հավասարություն կմտցնի Ա սերիայում ու ԱՊԼ-ում իր ցուցանիշների միջև

«Արսենալը» լրացուցիչ ժամանակում խփած գոլերի շնորհիվ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում է (տեսանյութ)

«Մխիթարյանը վերածնված ֆուտբոլիստ է․ ցավալի է, որ «Արսենալին» չհասցրեց բարձունքների»․ Daily Mail-ի անդրադարձը կիսապաշտպանին

Լակազետի դուբլի շնորհիվ «Արսենալը» ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

Կոլաշինացը հանդես կգա Բունդեսլիգայում

«Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց «Բրայթոնին» (տեսանյութ)

Օզիլը կարիերան կարող է Իտալիայում շարունակել

Լեմպարդը՝ «Արսենալի» դեմ խաղի մասին. «Չելսին» խաղաց առանց էներգիայի ու կրքի»