Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է «Բարսելոնայի» ղեկն ստանձնելու վերաբերյալ խոսակցություններին:
«Երբ «Բարսելոնայում» ընտրություններ են, միշտ լինում են նման խոսակցություններ: «Բարսելոնան» մեծ թիմ է: Ես այնտեղ մեծացել եմ որպես ֆուտբոլիստ, ու այն միշտ ինձ համար առանձնահատուկ կլինի:
Հիմա, սակայն, ես ամբողջովին կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա: Մենք շատ աշխատանք ունենք կատարելու, ու դա ինձ դուր է գալիս: Ինձ համար պատիվ է ղեկավարել «Արսենալը», և ես շատ ուրախ եմ»,- Sky Sport-ը մեջբերում է Արտետայի խոսքը:
Միկել Արտետան մարզչական գործունեությունն սկսել է «Մանչեսթեր Սիթիում»՝ աշխատելով որպես Պեպ Գվարդիոլայի օգնական: 2019 թվականի դեկտեմբերից իսպանացի մասնագետը գլխավորում է «Արսենալը»:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո