-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան քննադատել է թիմի հարձակվող Նիկոլա Պեպեին՝ «Լիդսի» դեմ խաղում մրցակցի ֆուտբոլիստին հարվածելու և կարմիր քարտ ստանալու համար:
«Դա անթույլատրելի արարք էր Պեպեի կողմից. պարզապես անընդունելի է: Այսպիսի մակարդակի խաղերում չի կարելի նման կերպ վարվել: Կխոսեմ ֆուտբոլիստներիս հետ այդ մասին», – Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Արսենալի» ու «Լիդսի» միջև սա առաջին խաղն էր՝ վերջին 16 տարիների ընթացքում: Վերջին անգամ թիմերը միմյանց դեմ խաղացել էին 2003/04 մրցաշրջանում, երբ լոնդոնցիները հաղթել էին 5-0 հաշվով, իսկ Տիերի Անրին դարձել էր պոկերի հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո