-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը՝ հաղորդում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ։
Ցավակցում ենք Գագիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։
Հավերժ փառք, Գագիկ»,- ասված է թիմի հաղորդագրության մեջ:
Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան,…
Posted by FC Pyunik on Sunday, 1 November 2020
VNews-ը նույնպես ցավակցում է Գագիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո