-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես հայտնի է, Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով աշխարհում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը արդեն նվաճել էր Տոկիոյի խաղերի ուղեգիր ու սկսել էր նախապատրաստությունը, գրառում է կատարել՝ ընդգծելով, որ իր նպատակաները չեն փոխվում.
«Սիրելի հայրենակիցներ,
կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։
Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։
Առողջ եղեք»։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո