-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունից հետո շեշտեց, որ մարզիկների համար կարևոր է ՀՀ կառավարության ուշադրությունը: Դա լրացուցիչ խթան է այն մարզիկների համար, որոնք բարձր են պահում երկրի անունը միջազգային հարթակներում:
«Ինձ մոտիվացնում է մեր ժողովուրդը, իմ ազգը: Ինձ մոտիվացնում են նույնիսկ այն մարդիկ, որոնք դրսում տեսնում են, մոտենում, շնորհավորում ու լավ խոսքեր ասում:
Չեմ կարող ասել, թե մինչև 2050 թվականը քանի Օլիմպիական չեմպիոն կունենանք, բայց վստահ եմ, որ երկուսից ավելին կլինի: Ոչ մի բանի պակաս չենք զգում: Զգում ենք կառավարության, Օլիմպիական կոմիտեի ու նախարարության աջակցությունը: Իմ կարծիքով՝ ամենակարևորը քրտնաջան մարզվելն է, մարզիկները իրենց առջև պետք է դնեն նպատակ ու հասնեն դրանց, և մենք կունենաք լավ արդյունքներ:
2050 թվականին դժվար թե ես կարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերին ու դեռ մեդալ էլ վերցնեմ, բայց եթե մինչև 2025 թվականը մի քանի ոսկին իմը լինի, շատ լավ կլինի:
Խոստումներ չեմ սիրում տալ: Մրցումներից առաջ էլ ոչինչ չեմ խոստանում: Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ նորից դառնամ Օլիմպիական չեմպիոն: Իսկ, թե ինչպես կստավի, ցույց կտա ժամանակը»,-ասաց Արթուր Ալեքսանյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո