-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամանորի կապակցությամբ գրառում է կատարել:
«Սիրելի՜ հայրենակիցներ,
2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով:
Մեզ վրա հասած խորը ցավը անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:
Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ինստագրամյան իր էջում գրել է ըմբիշը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո