Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500մլն դրամ - VNews
Բաժիններ

Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500մլն դրամ

Artur Aleksanyan european champion 20204 - Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500մլն դրամ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:43

-

-

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ՝ հաղորդում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

«Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:

Ընդհանուր առմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով` տնտեսումների հաշվին 1 մլրդ 77 մլն դրամ է հատկացվել 2020 թվականին սկսված մարզական, կրթական և մշակութային հաստատությունների շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ու նախագծային աշխատանքները շարունակելու համար: Հատկացման շրջանակում մասնավորապես կիրականացվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի նախագծման, Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման, Հայաստանի պատմության թանգարանի օդափոխության համակարգի ներդրման և այլ աշխատանքներ»,- ասված է Նախարարության հաղորդագրության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Արայիկ Հարությունյան. «Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը»

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է մարզադպրոցների կառավարման նոր համակարգը

4 միավորանոց հնարք և «քամբեք»․ Ալեքսանյանի գոտեմարտը հայտնվել է ամենադիտվածների շարքում (տեսանյութ)

Կիևի մրցաշար. Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանը չեն շարունակի պայքարը

Կիևի մրցաշար․ Ամոյանն ու Չալյանը եզրափակիչում են, Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը Կիևի մրցաշարի համար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Գևորգ Ալեքսանյան. «Արթուր Ալեքսանյանը մտածում է Օլիմպիական խաղերի մասին»

Արթուր Ալեքսանյան. «Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն»

Մարզիկները պարգևներ ստացան նախարարությունում

«Մեր հավաքականը կարող էր նվաճել ավելի շատ մեդալներ». Մարզիչներն ամփոփել են Աշխարհի գավաթը

ԱԳ. Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը մրցաշարում

ԱԳ․ Դավիթ Օվասապյանը պարտվեց կիսաեզրափակիչում, Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Արթուր Ալեքսանյանը պարտվեց Մուսա Եվլոևին որակավորման փուլում (տեսանյութ)