fbpx

Արթուր Ալեքսանյանի, Մաքսիմ Մանուկյանի և մեր մյուս 2 ըմբիշի մրցակիցները մեկնարկային գոտեմարտերում

Դաղստանի Կասպիսկ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վաղը մեդալներ կխաղարկվեն 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ և 97 կգ քաշային կարգերում։

Հայաստանի հավաքականից մայիսի 1-ին գորգ դուրս կգա 4 ըմբիշ։ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նա ուժերը կչափի Մոլդովիան ներկայացնող Վիկտոր Կիոբանուի հետ։

67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը կփորձի առավելության հասնել սերբ Մատե Նեմեշի նկատմամբ։

Աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մինչև 82 քաշայինների պայքարում կմեկնարկի 1/8 եզրափակիչից։ Հայ ըմբիշի առաջին մրցակիցը կլինի խորվաթ Բոզո Ստարցեվիչը։

Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կմրցի Իսրայելը ներկայացնող հայազգի ըմբիշ Ռոբերտ Ավանեսյանի հետ։

Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12։00-ին։

Կասպիսկում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ամենաթարմ լուրերը բաց չթողնելու համար հետևեք Vivaro News-Armenian Sport էջին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Արթուր Ալեքսանյան․ «Շուտով կփորձեմ ուրախացնել նոր հաղթանակներով»

#ՀեփիԲդեյ․ Օլիմպիական չեմպիոնը 27 տարեկան է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը (ֆոտոշարք)

Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Ալեքսանյանին (լուսանկար)

ԱԱ․ Հայտնի է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

Անկախ Հայաստանի բոլոր Աշխարհի չեմպիոնները

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մեկնարկել է Լեհաստանի միջազգային մրցաշարում

2 տարի առաջ այս օրը Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն. 5 քայլ դեպի ամենաբաղձալի մեդալը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանի թիմը՝ Գյումրիի ֆուտզալի Բիզնես Լիգայի հաղթող (լուսանկարներ)

Թոփ 5 ամենատիտղոսակիր ըմբիշներն անկախ Հայաստանում

Մաքսիմ Մանուկյանի պարգևատրումը և չեմպիոնական գոտեմարտը (տեսանյութ, լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյանի պարգևատրումը և չեմպիոնական գոտեմարտը (տեսանյութ, լուսանկարներ)

Մաքսիմ Մանուկյան․ «Հավատում էի, որ կդառնամ Եվրոպայի չեմպիոն»

Կարեն Ասլանյան․ «Այս մեդալը բոլորինն է, այս հաղթանակը նվիրում եմ հայ ժողովրդին»

Արթուր Ալեքսանյան․ «Այս հաղթանակը նվիրում եմ մեր հերոս զինվորներին»

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)