fbpx

Արթուր Ալեքսանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել

VNews.am-ը VivaroBet ընկերության աջակցությամբ նկարահանել է վավերագրական ֆիլմ՝ հայտնի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին:

Ֆիլմի նկարահանումները իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ, մրցաշարին նախորդած ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ Երևանում, ինչպես նաև մարզիկի հարազատ մարզադպրոցում՝ Գյումրիում:

Ֆիլմում ներկայացվում է Արթուր Ալեքսանյանի անցած ճանապարհը, կարիերայի կարևոր դրվագները՝ իր, մարզիչների, մրցակիցների մեկնաբանությամբ, նրա միջազգային հեղինակությունն ու համբավը ըմբշամարտի աշխարհում: Զուգահեռ ներկայացվում է նաև Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նախապատրաստությունն ու մասնակցությունը մեծ մրցաշարին, թիմի մարզական առօրյան, աշխարհի առաջնության ներկուլիսային մթնոլորտը, որ սովորաբար դուրս է մնում էկրաններից:

Ֆիլմի փակ պրեմիերան տեղի կունենա փետրվարի 27-ին Գյումրիում, «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Հետագայում ֆիլմը հասանելի կլինի VNews.am կայքում:

Ֆիլմի թրեյլերը՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ալեքսանյանը՝ Ղազախստանի մրցաշարի հաղթող

Գևորգ Ալեքսանյան․ «Արթուրը օպտիմալ մարզավիճակում չէ, բայց ավելի լավ տեսք ունի, քան Բուդապեշտում»

Արթուր Ալեքսանյանը «Թուրլըխանովի գավաթում» դուրս է եկել եզրափակիչ

Լույս է տեսել VMAG ամսագրի նոր համարը

Արթուր Ալեքսանյանը վերադառնում է. Հայաստանի հավաքականի կազմը Ղազախստանի մրցաշարի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշների հերթական հավաքը մեկնարկել է

Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգման հարցով անցնել գործնական քայլերի

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգման տարբերակներ են քննարկվել

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Հունահռոմեական ոճի ըմբիշների բաց մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ (տեսանյութ)

«Եվրոպայի առաջնության ենք մեկնում մարտական տրամադրվածությամբ»․ Լևոն Ջուլֆալակյան

«Արթուրը». Վավերագրական ֆիլմ Արթուր Ալեքսանյանի մասին (տեսանյութ)

«Արթուրը» վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացավ (տեսանյութ)