-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երևանի «Արարատի» կազմը համալրել է 22-ամյա հայ պաշտպան Արթուր Դանիելյանը՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգի» մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսոկեի «Ստալի» կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
2018/19 մրցաշրջանից հանդես եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր: Դանիելյանի նախորդ ակումբը եղել է հենց «Արարատ-Արմենիան», որի կազմում Հայաստանի առաջնության 32 հանդիպում է անցկացրել:
Դանիելյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, ինչպես նաև հրավիրվել է ազգային հավաքական:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատին»: Շատ լավ թիմ է, և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատը» հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- «Արարատի» պաշտոնական կայքը մեջբերում է Դանիելյանի խոսքը:
«Արթուր Դանիելյանն «Արարատը» համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- «Արարատի» պաշտոնական կայքը մեջբերում է գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի խոսքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո