Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել» - VNews
Բաժիններ

Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

gymnastics armenian championship53 - Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:13

-

-

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հետաձգումը շարունակում է մնալ Օլիմպիական միջազգային կոմիտեի օրակարգում։ Վերջին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջիկա 4 շաբաթների ընթացքում կազմակերպությունը գնահատելու է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի շուրջ զարգացող իրադարձությունները, հասկանալու է Տոկիոյի խաղերի վրա դրա ազդեցությունը ու քննարկելու է ժամկետների փոփոխության հարցը։

Մինչդեռ տարբեր մարզիկների կողմից հայտարարություններ են հնչեցվում, որ իրենց երկրում համաճարակային իրավիճակի պատճառով չեն կարողանում կազմակերպել մարզումային պրոցեսները ու դժվար թե, կարողանան իրենց լավագույն մարզավիճակով մոտենալ քառամյակի գլխավոր սպորտային իրադարձությանը։

Հայաստանը դեռևս 4 ուղեգիր ունի Օլիմպիական խաղերի համար։ Մարմնամարզությունում մեր միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը VNews-ի հետ զրույցում խոստովանեց, որ ինքը նույնպես խնդիրների է բախվել.

«Տան պայմաններում ենք մարզվում։ Ճկունություն, ուժային վարժություններ, ինչ-որ հնարավոր է, անում ենք։ Մեր սպորտաձևը այնպիսին է, որ մեզ գործիքներն են պետք, որպեսզի մարզավիճակ պահենք։ Մյուս սպորտաձևերի ներկայացուցիչները, օրինակ կարող են դրսում մարզվել, բայց մենք չենք կարող այդպես։

Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի հետաձգել Օլիմպիական խաղերը, եթե մարզիկները չկարողանան ուղեգրեր նվաճել կամ էլ նորմալ պատրաստվել»։

Եվրոպական խաղերի չեմպիոնը նաև ընդգծում է, որ մեկ ամիս չմարզվելու դեպքում, նրանից առավելագույնը 2 ամիս ժամանակ կպահաջնվի լավ մարզավիճակի ձեռքբերման համար։ Իսկ անդրադառնալով Կանադայի ու Ավստրալիայի որոշմանը հրաժարվել Տոկիոյի խաղերին մասնակցությունից՝ Դավթյանը ասաց.

«Կարծում եմ, որ գնալով կշատանան այն երկրները, որոնք կհրաժարվեն մասնակցելուց։ Իսկապես, շատ բարդ է, ոչ ոք չի կարողանում պատրաստվել, եթե նույնիսկ այդ հարցը լուծվի, պետք է նաև պաստվաստանյութ գտնել այդ հիվանդության դեմ, որովհետև եթե նույնիսկ մի հոգի Օլիմպիական խաղերին վարակվի, այնտեղ նորից տարածվելու է, ու կրկին խնդիրներ են առաջանալու, այդ դեպքում հնարավոր է նաև, որ խաղերը ընդհանրապես չեղարկեն»։

ՄՕԿ-ի անդամ․ «ՏՈԿԻՈ 2020-ը միանշանակ չի մեկնարկի հուլիսի 24-ին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Հայ երկու շախմատիստներն էլ մրցանակակիր դարձան

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնությունից հետո. «Արդարացումներ չկան»

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

«Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերում Դավթյանի՝ բացառիկ հնարք կատարելու մասին

5 հայ մարմնամարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

Տոկիոյի օլիմպիական խաղերը՝ առանց արտասահմանցի երկրպագուների

Վազգեն Թևանյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Արսեն Հարությունյանին մեկ քայլ է բաժանում ուղեգրից, Թևանյանը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Վարկանիշային մրցաշար. Թևանյանը ու Հարությունյանը հաղթանակներով մեկնարկեցին

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Վարկանիշային մրցաշարում այսօր մեկնարկում է 4 ազատ ոճային ըմբիշ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի արտասահմանում