fbpx

Արթուր Դավթյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2-րդ մրցանակակիր

Հայաստանի շախմատի ակադեմիայում 8-րդ անգամ անցկացվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Շրջանաձև մրցակարգով, 10 շախմատիստների մասնակցությամբ անցկացված հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը, ով 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով արժանացավ գլխավոր մրցանակին՝ 1200 դոլարի:

Մրցաշարի մասնակից 6 հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը, ով վրացի Զուրաբ Ստուրուայի հետ վաստակեց հավասար՝ 5,5 միավոր: Լրացուցիչ գործակիցներով Արթուրը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Արթուրն ու Ստուրուան պարգևատրվեցին 900-ական դոլարով:

Արթուր Դավթյանը հաղթանակներ տոնեց Զուրաբ Ստուրուայի, Տիգրան Սարգսյանի, Արման Միքայելյանի և Արմեն Բարսեղյանի նկատմամբ, պարտվեց Արյան Ղոլամիին և Լևոն Բաբուջյանին:

Մրցաշարի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը շատ հաջող էր մեկնարկել՝ 3 հնարավորից վաստակելով 2,5 միավոր: Սակայն հետագայում նա անհաջող հանդես եկավ և վաստակած 3 միավորով գրավեց նախավերջին՝ 9-րդ տեղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 8-րդ տեղը գրավեց բազմամարտում (տեսանյութ)

Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում է, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը՝ օղակներ վարժության

Մեկնարկում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը

Հայտնի է մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Ուղիղ եթեր. Աշխարհի գավաթի ամփոփում. Հակոբ Սերոբյանի և մարմնամարզիկների ասուլիսը

Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը նվաճեց հավաքականի 3-րդ մեդալը

Աշխարհի Գավաթ․ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները եզրափակիչում են

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Արթուր Դավթյանը բազմամարտի Հայաստանի չեմպիոնն է

Մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը (ֆոտոշարք)

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը պատրաստվում է մարտին կայանալիք մրցաշարերին (տեսանյութ)

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի բացարձակ հաղթող

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6-րդն է

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայ շախմատիստները հաղթեցին ամերիկացիներին

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայ շախմատիստները փոփոխական հաջողությամբ են հանդես գալիս