Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո) - VNews
Բաժիններ

Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 20210 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ՏՈԿԻՈ 2020-ի հենացատկի եզրափակիչի վերջնական արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ:

«Մրցակիցներս ուժեղ էին: Եթե ելույթ ունենայի այնպես, ինչպես որակավորման փուլում, թույլ չտայի այն սխալները, որոնք եղան, գուցե չեմպիոն դառնայի:

Այնքան էլ գոհ չեմ իմ ելույթից. առաջին ցատկը լավ կատարեցի, բայց երկրորդը չարեցի այնպես, ինչպես պլանավորել էի: Պարապմունքների ժամանակ լավ էի կատարում, մրցումային առաջին օրը՝ նույնպես: Կանգնեցի ու քայլ չարեցի: Ցավոք սրտի, չեղավ այնպես, ինչպես ուզում էի, սակայն գիտեք… Մեր սպորտաձևի համար այս երրորդ հորիզոնականը ոսկի է, մեզ համար սա ոսկե մեդալ է: Ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ այս մեդալը գնալու է Հայաստան: Ամեն դեպքում կար հնարավորություն, որ իսկապես ոսկե մեդալ նվաճեի:

Շնորհակալ եմ բոլորին՝ մեր մարզիչներին, ձեզ, որ վանկարկում էիք, սպասում: Հնարավոր չէ միայնակ որևէ բանի հասնել, մանավանդ մեր սպորտաձևում: Սառույցը կոտրվեց, ու մենք ցույց տվեցինք, որ թեկուզ վատ պայմաններում մենք կարող ենք մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում: Կարծում եմ՝ մեր երիտասարդ սերունդը պիտի հավատա, որ կարող ենք մեդալ նվաճել:

Այս Օլիմպիական խաղերին լրիվ այլ կերպ եմ պատրաստվել: Հիմա ես ավելի հասուն եմ, ավելի պատրաստ, ու այս Խաղերին ավելի հավատացած էի, որ մեդալ կնվաճեմ:

Ես վնասվածք ունեի, ու եթե այս Օլիմպիական խաղերը տեղի ունենային անցյալ տարի, ես հազիվ թե կարողանայի մեդալ նվաճել: Երկար եմ ապաքինվել ու այդ ժամանակ չէի կարող ձեռք բերել այն մարզավիճակը, որը հիմա ունեմ: Ինձ համար լավ եղավ մարզական տեսանկյունից, որ այսպես եղավ:

Մեր սպորտաձևում դու քո ամենամեծ հակառակորդն ես: Եթե դու կատարում ես քո գործը, ստացվում է, եթե ոչ, ոչ: Պետք է անթերի կատարել, ու եթե ես գծից դուրս չգայի, ոսկե մեդալ կնվաճեի:

Հաջողություն եմ մաղթում մեր բոլոր մարզիկներին, հաղթանակ բոլորին, թող մեդալով վերադառնան Հայաստան»,- ասել է Դավթյանը բրոնզե մեդալակիր դառնալուց հետո:

VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։

Տոկիո-2020․ Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (լուսանկարներ)

artur davtyan tokyo olympic games 2021 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2022 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2023 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2024 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2025 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2026 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2027 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2028 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 2029 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

artur davtyan tokyo olympic games 20210 1 - Արթուր Դավթյան. «Մեզ համար սա ոսկե մեդալ է» (ֆոտո)

  • 10

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

ՏՈԿԻՈ 2020. Մեդալային հաշվարկն այս պահին