fbpx
Բաժիններ

Արթուր Դավթյանը 2-րդ տեղով դուրս եկավ բազմամարտի եզրափակիչ

Բելառուսում ընթացող Եվրոպական խաղերում այսօր տրվեց սպորտային մարմնամարզության մրցումների մեկնարկը։

Այսօր ելույթ ունեցան այս խաղերում մեր բոլոր ներկայացուցիչները՝ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը։

Բազմամարտում վերջին տարիների մեր առաջատար Արթուր Դավթյանը փայլեց, հավաքեց 83․231 միավոր ու 2-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ փուլ, որը կկայանա հունիսի 29-ին։ Նա զիջեց միայն Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բելյավսկիին (86.499): Դավթյանը նվաճեց նաև հենացատկի ու ազատ վարժությունների եզրափակիչի ուղեգրեր։

Օղակներ վարժության եզրափակիչում Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը, որը որակավորման փուլում գրանցեց 14․500 արդյունքը։

Արթուր Թովմասյանն օղակների վրա հավաքեց 14․400 միավոր, բայց յուրաքանչյուր հավաքական առանձին գործիքների եզրափակիչում չի կարող ունենալ մեկից ավելի ներկայացուցիչ, այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվականը։

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հունիսի 30-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Արթուր Ավետիսյանը դարձել է Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա նաև ձյուդոյում ու մարմնամարզությունում

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց