-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Արմենպրեսում կայացած ասուլիսի ժամանակ խոսեց կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցության մասին սպորտաձևի վրա՝ նաև պատմելով, թե ինչպես են օգուտներ քաղել տևական դադարից։
Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը ու Արթուր Թովմասյանը ուսի վնասվածքներ ունեին ու վիրահատության են ենթարկվել, քանի որ առաջիկա ամիսներին մրցումներ ծրագրավորված չեն։ Նրանց ապաքիման համար պահանջվելու է նվազագույնը 6 ամիս։ Իսկ Օլիմպիական խաղերում մեր միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ֆիզոթերապիայի միջոցով բուժել է մեջքի վնասվածքը։
«Այսօր մենք արդեն փորձում ենք բարդ հնարքներ։ Եթե կոնկրետ հարցնեք Արթուր Դավթյանի մասին մինչև Օլիմպիական խաղեր, հնարավոր է, որ մենք ցատկում այնպիսի տարր կատարենք, որը կլինի աշխարհում առաջինը ու կկրի իր անունը։ Այս օրերին փորձում ենք, երկար ժամանակ է անհրաժեշտ։ Երբ լինեն ուսումնամարզական հավաքներ ու մարզումներ նորմալ դահլիճներում, մենք կհասկանանք՝ նա կարողանում է անել այդ ցատկը, թե ոչ։ Նորից եմ ասում շատ բարդ է լինելու, աշխարհի ամենաբարդ ցատկերից է լինելու, իր անունով է լինելու, ու նա դրան արժանի է։ Հիմա փորձում ենք»։
Մարզիկները ու մարզիչների համար բարդ է նաև հոգեբանական տեսանկյունից, քանի հայտնի չէ, թե երբ են նրանք նորից հնարավորություն ստանալու մասնակցել մրցաշարերի։ Շուրջ 2-ամսյա դադարից հետո որոշ մարզիկները ստիպված են եղել գրեթե զրոյից սկսել ճանապարհը դեպի լավ մարզավիճակը։Վիրահատված մարզիկների ճանապարհն էլ առավել բարդ է լինելու ու երկար։
Ըստ նախնական կանխատեսումների՝ այս տարի մեր հավաքականը որևէ մրցաշարի չի մասնակցի. Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Բաքվում։ Սակայն մարզչական շտաբը հիմա միջազգային մրցաշարերի փնտրտուքների մեջ է։ Հարկավոր է այնպիսի վայր մեկնել, որտեղ էլ նաև մեր մարմնամարզիկները կկարողանան բարձրակարգ դահլիճներում ուսումնամարզական հավաքներ անցկացնել ու մարզվել։ Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է համավարակի տարածումից։
Սերոբյանի խոսքով՝ նրանք մարզումները կազմակերպում են հետևելով պարետատան պահանջներին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո