fbpx

Արթուր Դավթյանը պատմական հաջողության է հասել աշխարհի առաջնությունում

Դոհայում ընթացող սպորտային մանրամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը բազմամարտում 83,140 միավոր արդյունքի է հասել ու պատմական ցուցանիշ գրանցել:

Հայ լրագրող Արամ Ուգուջյանի փոխանցմամբ, Դավթյանի հաջողությունը բացառիկ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Սերոբյանի սանը առաջինն է Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներից , որը Հայաստանի անկախանալուց հետո կարողանում է աշխարհի առաջնությունում բազմամարտում տեղ զբաղեցնել աշխարհի 10 լավագույնների շարքում :

Իսկ չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արթուր Դալալոյանը, որը վաստակել է 87,598 միավոր:

Հայաստանի մարմնամարզիկները այս ստուգատեսում ևս մեկ պատմական հաջողության են հասել: Մեր 5 մասնակիցներից 3-ը իրավունք էին ստացել մասնակցելու առանձին գործիքների եզրափակիչներին, որը ևս աննախադեպ նվաճում է նորանկախ ՀՀ մարմնամարզության պատմության մեջ:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը մասնակցելու են օղակների վարժության եզրափակիչին, իսկ հաջորդ օրը Արթուր Դավթյանը հանդես է գալու հենացատկի եզրափակիչում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Արթուր Դավթյանը բազմամարտի Հայաստանի չեմպիոնն է

Մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը (ֆոտոշարք)

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը պատրաստվում է մարտին կայանալիք մրցաշարերին (տեսանյութ)

Արթուր Դավթյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2-րդ մրցանակակիր

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի բացարձակ հաղթող

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6-րդն է

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

Հակոբ Սերոբյանը ամփոփեց աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկների ելույթները և խոսեց հետագա ծրագրերի մասին

ԱԱ․ Արթուր Թովմասյանի և Վահագն Դավթյանի ցուցանիշներն օղակների վարժության եզրափակչում

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանի առաջատարի դիրքն անսասան է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանը շարունակեցին հաղթարշավը