fbpx

Արթուր Գևորգյան. «Ակնկալում եմ ՀՀ կառավարության միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների չպատճառաբանված ներգործությունների հարցով»

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նաախագահ Արթուր Գևորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքում, կապված վերջին շրջանում հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավաիճակի հետ։

Արթուր Գևորգյան. «Տեղի ունեցող գործողությունները անձնավորված են Օլիմպիական կոմիտեի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից»

Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ավելորդ չեմ համարում տարածվող ապատեղեկատվությունները հերքելու նպատակով ներկայացնել հետևյալը.
ՀԱՕԿ ներկայացուցիչների և Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի միջև ստեղծված իրավիճակն առնվազն տարակուսելի է այնքանով, որ կոմիտեի որոշ ներկայացուցիչներ մարզաշխարհի էթիկայի և իրավական հարթությունը կանոնակարգող նորմերից անտեղյակ են և կամա թե ակամա փորձում են հղումներ կատարել մտացածին կանոնակարգումների վրա:
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ բռնզքամարտի ազգային ֆեդերացիան անկախ և ինքնուրույն հասարակական կազմակերպություն է և առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ և ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով:
Տեղեկացնում եմ, որ Ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման:
Ակնկալում եմ նաև ՀՀ կառավարության օրինական միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների (մասնավորապես՝ ՀՀ սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի) չպատճառաբանված ներգործությունների հարցով:
Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ EUBC նախագահի հայերեն թարգմանությամբ նամակը:
__________________________________________
Հարգելի պարոն Գևորգյան
Հարգարժան Արթուր
Որպես EUBC նախագահ ՝ես կցանկանայի արտահայտել իմ մտահոգությունը Ձեր կողմից մանրամասն ներկայացրած նամակի վերաբերյալ,որում ներկայացված է այն բարդ իրավիճակը,որը ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև։
Ձեր կողմից բարձրացված խնդիրը շատ լուրջ է և անհանգստացնող Օլիմպիական բռնցքամարտի ապագայի համար Ձեր հեղինակավոր երկրում։Ուստի ես կցանկանայի հրավիրել AIBA-ի և ASOIF -ի նախագահներին,որպեսզի նրանք անմիջականորեն զբաղվեն այդ խնդիրներով,կյանքի կոչեն օրենքները,խուսափեն միջամտությունից և ապահովեն անհրաժեշտ աջակցություն Ձեր ղեկավարությանը։Ես վստահ եմ,որ նախագահ Գաֆուր Ռախիմովը և նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին կկարողանան լուծել այս անընդունելի մարտահրավերը։
Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մոտ ապագայում։
Անկեղծորեն Ձեր
Ֆրանկո Ֆալչինելի
EUBC Նախագաh

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Սպորտի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը». Արթուր Գևորգյան

Բռնցքամարտ․ Հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Կանկացվեն բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ

Հայկական բռնցքամարտում իրավիճակը շարունակում է մնալ լարված. Արթուր Գևորգյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին

«Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ». Արթուր Գևորգյան

Արթուր Գևորգյանը կառաջադրվի ԱԻԲԱ գործադիր մարմնի կազմում

Արթուր Գևորգյան. «Տեղի ունեցող գործողությունները անձնավորված են Օլիմպիական կոմիտեի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից»

Արթուր Գևորգյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

«Հայ բռնցքամարտիկներն իրենք պետք է աշխատեն իրենց գումարները». Արթուր Գևորգյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ+լուսանկարներ)

«Շիրակի» ու ՀՖՖ-ի փոխադարձ պատասխանները և Ալեքսանդր Գրիգորյանի հերթական քննարկվող ժեստը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

«Շիրակը» բողոք է ներկայացրել մրցավարության թեմայով, իսկ «Ստալի» արդյունքը զարմացնում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Ռուսլան Կորյանի «կրակոցը» թնդեցնում է աշխարհը, իսկ Մխիթարյանը կարող է կրկնել Անրիի և Ֆաբրեգասի ռեկորդը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Արթուր Պետրոսյանն արձագանքեց Այվազովի որոշմանը, Մաուրո Գևգեոզյանը՝ բացեց գոլերի հաշիվը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհամագործակցի «Golden Boy promotion»-ի հետ

Հայտնի են ազգային և Մ-21 հավաքականներ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները և «Ալաշկերտի» նոր դարպասապահը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Պատմական հաղթանակներ «Արցախի» և «Լոռիի» համար, իսկ Առաջին խմբում լեգեոներների արգելք է դրվել. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)