Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր - VNews
Բաժիններ

Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերում ընթացքի մեջ են բռնցքամարտի եզրափակիչ մենամարտերը։

Մինչև 49 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հանդիպեց վրացի Սակհիլ Ալախվերդովի հետ ու հաղթանակի հասավ 4։1 հաշվով՝ դառնալով Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։

Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր բելառուս Յաուհենի Կարմիլչիկին (5:0), 1/8 եզրափակիչում հայ բռցնքամարտիկը առավելության էր հասել մոլդովիացի մարզիկի նկատմամբ 4։1 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել իռլանդացի Դալի Ռեգանից (3:2):

Քիչ անց ոսկե համար կպայքարի Հովհաննես Բաչկովը (64 կգ)։

Հիշեցնենք, որ ԵԽ-ում բռնցքամարտի մրցումները անցկացվում են Եվրոպայի առաջնության փոխարեն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ստուգողական մրցելույթում հաղթել է Լեհաստանի ընտրանուն

Բռնցքամարտիկները մեկնում են Ուկրաինա ուսումնամարզական հավաքի

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Հայտնի են «Կաշվե ձեռնոց» մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

ԱԱ. Հովհաննես Բաչկովը ապահովեց մեդալը, Հովհաննիսյանը ու Դարչինյանը պարտվեցին

Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտկին ու դուրս եկավ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ

Բռնցքամարտի ԱԱ․ Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովի ու Արթուր Հովհաննիսյանի հաղթական մեկնարկը

ԱԱ. պայքարը սկսում են Եվրոպայի չեմպիոնները

Աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների կազմը

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական 2-րդ խաղերի մեդալակիրների հետ (տեսանյութ, ֆոտոշարք)

Եվրոպական խաղերի չեմպիոնների ու մրցանակակիրների ժամանումը Հայաստան (տեսանյութ)

Եվրոպական խաղերում մեծ հաջողությունից հետո հայ մարզիկները ժամանեցին Հայաստան (ֆոտոշարք)

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները