fbpx
Բաժիններ

Արթուր Մեսչյան. «Եթե կա «Հրազդանի» նման գանձ, անտրամաբանական է նորը կառուցելը» (տեսանյութ)

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որն այսօր ներկա է եղել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանի առիթով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը, խոսել է «Հրազդան» մարզադաշտի մասին:

«Ա1+»-ի հարցին, թե ինչ է սպասվում «Հրազդան» մարզադաշտին, պարոն Մեսչյանը պատասխանել է, որ եթե խնդիր է դրվում երկրորդ մարզադաշտը ունենալ, որը կհամապատասխանի FIFA-ի պահանջներին, նորը կառուցելու խնդիրը անտրամաբանական է, քանի որ ունենք այնպիսի գանձ, ինչպիսին «Հրազդանն» է, և գումարը պետք է տրամադրել ոչ թե նորը կառուցելու համար, այլ այս գանձը հիմնովին նորոգելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: