Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ (տեսանյութ)

Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:07

-

-

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ուրարտուի» պաշտոնական կայքը հայտնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Միրանյանի հետ։

25-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում» և Երևանի «Փյունիկում»։ Միրանյանի վերջին ակումբը եղել է «Փյունիկը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Միրանյանը մասնակցել է 38 հանդիպման ու դարձել 12 գոլի հեղինակ․

«Ուրարտուի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո 25-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․ «Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Ուրարտու»։ Սպասելիքները մեծ են, ես էլ իմ հերթին կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինեմ թիմին։ Առաջին մարզումից հետո պարզ դարձավ, որ այս թիմը յուրաքանչյուր խաղում դուրս է գալիս խաղադաշտ միմիայն երեք միավորի համար։ Զրուցել եմ ակումբի ղեկավարության, մարզիչների ու ֆուտբոլիստների հետ ու հասկացել, որ առավելագույն նպատակներ են առաջադրված։ Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել։ Ինձ թիմում շատ լավ ընդունեցին։ Ծանոթ դեմքեր կան, ոմանց հետ խաղացել եմ երիտասարդական ու ազգային հավաքականներում։ Մի խոսքով, ամեն ինչ լավ է։ Ուրախ եմ, որ խաղալու եմ այս ակումբում»։

603b98e39e20c 960x600 - Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ (տեսանյութ)

Հավելենք, որ «Ուրարտուում» Արթուր Միրանյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով»,- նշված է հրապարակման մեջ:

Միրանյանը վերջին անգամ պաշտոնական հանդիպման է մասնակցել շուրջ մեկ տարի առաջ՝ «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս գալով «Նոայի» դեմ 2020 թվականի մարտի 7-ին կայացած առաջնության մրցավեճում (2-4):

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 10 մրցավեճ, վաստակել 15 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

Սուարեսը կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայտնի է՝ որքան պետք է վճարի «Բավարիան», եթե հրավիրի Նագելսմանին

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

Նորեկներ և թիմում մնացողներ. 3 լուր «Բարսելոնայի» մասին