fbpx
Բաժիններ

Արթուր Վանեցյան. «Որոշվել է ազգային ստադիոնը կառուցել Երևանից դուրս»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացավ 18-րդ ժողովը, որի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ազգային ստադիոնի կառուցմանը՝ Վանեցյանը պատմեց, որ որոշում է կայացվել ազգային ստադիոնը կառուցել մայրաքաղաքից դուրս:

«Սկզբնական շրջանում քննարկել ենք ազգային ստադիոնը Երևանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է ստադիոնը կառուցվել Երևանի մոտակա մարզերից մեկում:

Հիմնական պատճառը այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է: Եթե մարզում կարողանանք ազգային ստադիոն կառուցել, դրա կողքը կկառուցվեն այլ օբյեկտներ, այդ քայլով մենք կաջակցենք մարզերի զարգացվածությանը: Ժամկետներ չեմ կարող նշել, դեռևս հստակ չէ: Կաշխատենք որքան հնարավոր է շուտ հանձնենք շահագործման»,-ասաց Վանեցյանը:

ՀՖՖ նախագահը նաև խոսեց «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման մասին:

«Դա մեր հաղթանակների ստադիոնն է ու իր մեջ պատմություն է կրում: Այդ ստադիոնը ունի սեփականատեր, նրա հետ մի քանի անգամ հանդիպել ենք ու խոսել: Խոսքը գնում է մեծ գումարների մասին, որը ՀՖՖ-ն չունի: Այս պարագայում մասնավոր ներդրող է պետք: Այդ ուղղությամբ սեփականատերը աշխատանքներ տանում է: Բայց մասնագետների գնահատմամբ որքան էl վերակառուցեն «Հրազդան» մարզադաշտը, այն չի կարող համապատասխանել միջազգային չափանիշներին: Այդ մարզադաշտում մենք կկարողանանք անցկացնել ներքին առաջնությունը, բայց որևէ կերպ չենք կարող ակնկալել, որ այնտեղ կանցկացվեն միջազգային մակարդակի հանդիպումներ»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Վանեցյանը՝ Բարձրագույն խմբի առաջիկա մրցաշրջանի փոփոխությունների մասին (տեսանյութ)

Բարձրագույն խմբում նոր մրցաշրջանից կգործի լեգեոներների լիմիտ

Արթուր Վանեցյան. «Վաղարշապատում կառուցվել է ֆուտբոլի դպրոց, իսկ ՊՆ-ը կկառուցի զորանոցը»

Նիկոլ Փաշինյան. «Ազգային մարզադաշտի կառուցումը շատ կարևոր է»

ՀՖՖ-ն և ՀՀ ՊՆ-ն ծրագրում են ԲԿՄԱ ստեղծել

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Արթուր Վանեցյանը անդրադարձել է լեգեոներների լիմիտի թեմային

Արթուր Վանեցյան․ «Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան»

Արթուր Վանեցյան. «Ծանր բանակցություններից հետո հաջողվել է հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի»

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ

Երևանում նոր ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի, որը կկարողանա ընդունել մեծ հանդիպումներ

Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան

Պատմական խաղի գնդակը ֆուտբոլիստները նվիրել էին Արթուր Վանեցյանին

Արթուր Վանեցյան. «Ֆուտբոլից հետո նույնիսկ իմ «ամենամոլի երկրպագուներն» ինչ ասես գրում են իմ մասին»

Արթուր Վանեցյան․ «Ֆուտբոլասերներին խնդրում եմ լցվել համբերությամբ և վստահել մեզ» (տեսանյութ)