Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան - VNews
Բաժիններ

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան

45537893 10161156743470247 2128189400775917568 o - Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հրավերով, մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, տեղեկացնում է մեր ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը,  որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, ներկայացվել է մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:

ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ջանին Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թվականին:

FIFA FFA presidents1 - Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

ՀՖՖ ղեկավարությունն այցելել է Վայոց Ձորի մարզ, ծանոթացել մարզադաշտերի վիճակին (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՖՖ նախագահի հրավերով Հայաստանում է լեգենդար Ֆերնանդո Հիերոն

Աշխարհի 1978 թվականի չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը Հայաստանում է

Ինսայդ. Մելիքբեկյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների հետ

«Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է մեկ փաստ». ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը

«Դժվար է, բայց մենք կարող ենք հասնել մեր նպատակին». Մելիքբեկյանի ու Կապառոսի ուղերձը (տեսանյութ)

Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

ՀՖՖ-ն ներդրումներ կկատարի Հավաքական թիմերի մարզական կենտրոնում (տեսանյութ)

«Հպարտ եմ». Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

Վենգերը ֆուտբոլը ձևափոխելու հեղափոխական առաջարկ է կատարել. «Ճապոնիայում այդպես է»

Մելիքբեկյան. «Որոշ ուժեր ցանկանում են լարվածության իմիտացիա ստեղծել ազգային ընտրանու հավաքից առաջ»

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆին (ֆոտոշարք)

Արտաշատի մարզադաշտը կվերանորոգվի և կունենա միջազգային չափանիշների վազքուղի

Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ (տեսանյութ)