Արթուր Ոսկանյանը՝ Մակեդոնիայից կրած պարտության մասին - VNews
Բաժիններ

Արթուր Ոսկանյանը՝ Մակեդոնիայից կրած պարտության մասին

Artur Voskanyan - Արթուր Ոսկանյանը՝ Մակեդոնիայից կրած պարտության մասին

Եվրոպայի 2019թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտություն կրեց Մակեդոնիայի ընտրանուց:

Խաղից հետո լրագրողների հետ զրուցել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

-Պարոն Ոսկանյան, Ձեր մեկնաբանությունները խաղի վերաբերյալ։
-Ճիշտն ասած` երկու կոպիտ սխալներից հետո գոլ բաց թողեցինք, երկրորդ խաղակեսում կարողացանք հավասարեցնել խաղը, բայց ի վիճակի չեղանք գոլ խփել։ Ինձ թվում է` երկու կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը։
-Ընդմիջմանը կրկնակի փոփոխություն կատարեցիք, ինչո՞վ էր դա պայմանավորված։
-Առաջին խաղակեսում չէինք կարողանում գնդակ պահել, ինչը հիմնականում կիսապաշտպանների պատճառով էր։ Երկրորդ խաղակեսում կարողացանք մի փոքր շտկել իրավիճակը։
Նախորդ խաղն անցացրել էիք 4 օր առաջ։ Հնարավո՞ր է, որ պատճառը Ռուսաստանի խաղից հետո հոգնածությունն էր։
-Չեմ ուզում պատճառներ փնտրել, բայց մեր ֆուտբոլիստները խաղում են Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, սովոր չեն այսպիսի տեմպով խաղալուն։ Թվում էր, թե կհասցնեն վերականգնվել, բայց, իրոք, Ռուսաստանի հետ խաղի թարմությունը չկար:
-Չե՞ք կարծում, որ այսօր որոշակի խնդիրներ կային կենտրոնում։
-Ես նշեցի, որ կենտրոնում չէինք կարողանում գնդակ պահել, հենց դրա համար էլ փոփոխություններ կատարեցինք։
Ձեր կարծիքով այսօր լեգիոներները` Վահան Բիչախչյանը և Հայկ Գալստյանը, կարողացան իրենց դրսևորել որպես թիմի առաջատարներ։
-Իրենց ակումբներում նրանք խաղում են ավելի փորձառու ֆուտբոլիստների կողքին, իսկ այստեղ ավելի ցածր մակարդակի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների կողքին, բայց նրանց ցանկությունը շատ մեծ է։ Նույն Հայկ Գալստյանը, չնայած սխալվեց առաջին գոլի դրվագում, բայց այնքան մեծ ցանկությամբ էր խաղում, որ նույնիսկ ստիպված էի նրան հրահանգել, որ ավելի հանգիստ խաղա, այդքան չվազի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

Հայաստանի երիտասարդական հավաքականը` «մահվան» խմբում. վիճակահանության արդյունքներ

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն մարզիչ

Արթուր Ոսկանյան. «Հարմար խումբ է՝ մյուս խմբերի համեմատ»

Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Երիտասարդական ԵԱ. Հայաստանի ընտրանին 6 գոլ բաց թողեց իսլանդացիներից

Երիտասարդական ԵԱ. Իսլանդիա – Հայաստան. Մեկնարկային կազմեր

ԵԱ. Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

Մ-19 հավաքականի 4 ֆուտբոլիստներ՝ սկաուտների ուշադրության կենտրոնում․ Արթուր Ոսկանյանը՝ այս և այլ հարցերի շուրջ (տեսանյութ)

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Արթուր Ոսկանյան․ «Մեզ չի հետաքրքրում՝ մրցակիցների ֆուտբոլիստներն ինչ առաջնություններում են խաղում»

Արթուր Ոսկանյան․ «Մենք խաղալու ենք հաղթանակի համար» (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի

Արթուր Ոսկանյան. «Ֆավորիտները մեր խմբում են» (տեսանյութ)

Կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը (ֆոտոշարք)